Ռենե Ադորե
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ռենե Ադորե (ֆր.՝ Renée Adorée սեպտեմբերի 30, 1898[1], Համբուրգ, Գերմանիա[2] - հոկտեմբերի 5, 1933[2][3][4], Լոս Անջելես, ԱՄՆ), ազգությամբ ֆրանսիացի ամերիկյան դերասանուհի։ Առավել հայտնի է եղել համր ֆիլմերում իր դերերով։ Ռենե Ադորեի իսկական անուն - ազգանունը՝ Ժաննա դե լա Ֆոնտե է (ֆր.՝ Jeanne de la Fonte)[6]։ Նրա ծնողները եղել են կրկեսի ակրոբատներ։ Հիմնականում նկարահանվել է համր ֆիլմերում, սակայն նա այն հաջողակներից էր, ով հնչուն ֆիլմերի հայտնագործումից հետո նկարահանվել է նաև այդ ֆիլմերում։ Ռենե Ադորի առավել նշանակալի ու հիշարժան աշխատանքը համարվում է Առաջին համաշխարհային պատերազմի մասն պատմող «Մեծ շքերթ» (The Big Parade) ֆիլմի գլխավոր հերոսուհու՝ Մելիզանդեի դերի տպավորիչ կատարումը։ Կինոդերասանուհու ստեղծագործական գործունեությունն ընդհատվել է ուժերի ծաղկման շրջանում. նա մահացել է 35 տարեկան հասակում[7], տուբերկուլյոզից, Լոս Անջելեսի առողջարաններից մեկում։ Թաղվել է Hollywood Forever գերեզմանատանը[8]։ Նրա ողջ ունեցվածքը, որ գնահատվել է 2.429 դոլար, փոխանցվել է Անգլիայում ապրող մորը[9]։ Տարիներ անց Հոլիվուդի փառքի ճեմուղում բացվել է համր կինոյի վառ աստղերից մեկը համարվող Ռենե Ադորեին նվիրված աստղ[10]։
Remove ads
Ծանոթագրություն
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads