Ռիչարդ Գրիֆիտս
բրիտանացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ռիչարդ Թոմաս Գրիֆիտս (անգլ.՝ Richard Thomas Griffiths, հուլիսի 31, 1947[1][2][3], Thornaby-on-Tees, Thornaby, Stockton-on-Tees, Միացյալ Թագավորություն - մարտի 28, 2013[4][1][2][…], Walsgrave on Sowe, Քովենտրի, Ուեսթ Միդլանդս, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[7]), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության բրիտանացի դերասան։
«Լորենս Օլիվիե» մրցանակի դափնեկիր է «Լավագույն դերասան» անվանակարգում, և «Драма Деск»-ի դափնեկիր՝ «Պիեսի լավագույն դերասան» անվանակարգում։ Պարգևատրվել է նաև «Outer Critics Circle Award»-ով «Լավագույն առաջարկվող դերասան» և «Тони» մրցանակով՝ «Պիեսի լավագույն դերասան» անվանակարգում («Պատմության սիրահարները» պիեսում գրականության ուսուցչի դերի համար)։
Բրիտանական կայսրության շքանշանի կավալեր է[8]։
Հայտնի է նաև Հարրի Փոթերի մասին ֆիլմաշարում Վերնոն Դուրսլի դերով։
Remove ads
Կենսագրություն
Վաղ կյանք
Ռիչարդ Գրիֆիտսը ծնվել է Տորնաբի-օն-Տիսում (Յորքշիր, Անգլիա) պողպատագործի ընտանիքում[9]։ Դաստիարակվել է կաթոլիկ հավատքի նորմերով[10]։ Հայրն ու մայրը խուլ էին, և նրանց հետ շփվելու համար տղան վաղ տարիքում սովորել է ժեստերի լեզուն։ Նա կատարյալ տիրապետում էր հաղորդակցման այդ ձևին։
Մանկության տարիներին մի քանի անգամ փորձել է փախչել տանից։ 15 տարեկանում կիսատ թողնելով ուսումը Our Lady & St. Bede դպրոցում՝ որոշ ժամանակ աշխատել է որպես բեռնակիր, բայց տնօրենը վերջ ի վերջո համոզել է նրան վերադառնալ դպրոց։ Ուսումը շարունակել է Stockton & Billingham քոլեջում, ապա՝ Մանչեստերի դրամայի պոլիտեխնիկական դպրոցի դրամատիկական արվեստի բաժնում[11]։
Կարիերա
Համալսարանն ավարտելուց հետո Գրիֆիտսն աշխատանքի է անցել «BBC Radio»-ում։ Միաժամանակ աշխատում էր նաև փոքր թատրոններում։
Վերջ ի վերջո տեղափոխվել է Մանչեստր և սկսել գլխավոր դերեր ստանալ թատրոնում։ Հետագայում հանդես է եկել հեռուստատեսությամբ, որից հետո կատարել է իր բեկումնային դերը Ջեյմս Հարրիոտի վեպի հիման վրա նկարահանված «Դա չպետք է տեղի ունենար անասնաբույժի հետ» ֆիլմում (1975)։
1982 թվականին հանդես է եկել «Գանդի» ֆիլմում, որտեղ Կոլինզի դերի համար ստացել է «Օսկար»[12]։
Ավելի ուշ խաղացել է «Գորկու այգին» (1983), «Ուիթնեյլն ու ես» (1987), «Ռալֆ արքան» (1991), «Մերկ ատրճանակ 2½․ Վախի բույրը» (1991), «Թիկնապահ Տեսը» (1994) և «Նիրհած հովիտը» (1999) ֆիլմերում։
2001 թվականին հանդես է եկել «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» ֆիլմում՝ դաժան և չար Վերնոն Դուրսլի դերում։ Այդ կերպարում Գրիֆիտսը հանդես է եկել նաև ֆիլմի մնացած մասերում։
2011 թվականին խաղացել է Գեորգ 2-րդի դերը «Կարիբյան ծովի ծովահենները։ Օտար ափերին» ֆիլմում[13]։
Անձնական կյանք և մահ
1980-2013 թվականներին ամուսնացած է եղել Հեզեր Գիբսոնի հետ։ Երեխաներ չեն ունեցել։
Գրիֆիտսը մահացել է 2013 թվականի մարտի 28-ին սրտի վիրահատությունից հետո առաջացած բարդություններից[14][15][16][17]։ Դերասանի հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել 2013 թվականի մարտի 31-ին։ Թաղված է Անգլիայի տեղական գերեզմանատանը։
Remove ads
Ֆիլմագրություն
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads