Ռոբերտ Ամիրխանյան

հայ քաղաքական գործիչ, կոմպոզիտոր From Wikipedia, the free encyclopedia

Ռոբերտ Ամիրխանյան
Remove ads

Ռոբերտ Բաբկենի Ամիրխանյան (նոյեմբերի 16, 1939(1939-11-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ (1991-2013)։

Վիքիպեդիայում կան հոդվածներ Ամիրխանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Remove ads

Կենսագրություն

Ծնվել է 1939 թվականի նոյեմբերի 16-ին Երևանում։ 1964-1969 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Էդվարդ Միրզոյանի դասարանում։ 1969 թվականից դասավանդում է կոնսերվատորիայում, 1981 թվականից՝ պրոֆեսոր։ 1969-1972 թվականներին եղել է Հայաստանի ազգային ռադիոյի երաժշտական խմբագիրը։ 1991-2013 թվականներին եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահը։ 1999-2003 թվականներին եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր՝ լինելով գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է։

Remove ads

Ստեղծագործական գործունեություն

Thumb
Ռոբերտ Ամիրխանյանն ու Սարմեն Հովսեփյանը

Ռոբերտ Ամիրխանյանը երաժշտություն է գրել 16 խաղարկային և շուրջ 30 մուլտիպլիկացիոն ֆիլմերի համար։ Հեղինակել է հայտնի և սիրված երգերի երաժշտություններ՝ «Հայի աչեր», «Հայրենի երկիր» և այլն։ Հեղինակել է ավելի քան 300 երգեր, վոկալ շարքեր, օպերետներ։

Գրել է դաշնամուրային կոնցերտ (1969), կվարտետ (1969), օպերետ՝ «Քաղքենին ազնվական» (բեմադրվել է 1979, ԵԵԿԹ), մյուզիքլներ՝ «Ատամնաբույժն արևելյան» (բեմադրվել է 1976, ԵԵԿԹ), «Դինգ-դոնգ» (1979), «Շախ և մատ» (1986), երգաշարեր՝ «Առաջին խոսքն իմ», «Քարը», «Ես այն օրվանից», «Հուշ», կինոերաժշտություն[1]։

Remove ads

Պարգևներ

Ֆիլմեր

Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads