Ռոբերտ Ներսիսյան
հայ ըմբիշ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ռոբերտ Ալբերտի Ներսիսյան (ծն. 20 հունվարի[1], 1958, Երևան, Հայկական ԽՍՀ), խորհրդային հունա-հռոմեական ոճի ըմբիշ, ԽՍՀՄ չեմպիոն (1978), Իվան Պոդուբնիի հիշատակին նվիրված միջազգային մրցաշարի հաղթող (1979), Եվրոպայի չեմպիոն (1979), ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ (1978), Հայաստանի վաստակավոր վարպետ (1994)։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ներսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Remove ads
Կենսագրություն
Ռոբերտ Ներսիսյանը ծնվել է 1958 թվականի հունվարի 20-ին Երևանում։ Հունա-հռոմեական ոճի ըմբշամարտով սկսել է զբաղվել 1971 թվականին՝ Ա. Կ. Աբրահամյանի ղեկավարությամբ։ 1975 և 1977 թվականներին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, իսկ 1978 թվականին՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն։ 1978 թվականին հաղթել է նաև ԽՍՀՄ մեծահասակների առաջնությունում։ 1979 թվականին Իվան Պոդուբնիի հիշատակին նվիրված միջազգային մրցաշարում գրավել է առաջին տեղը և իրավունք է ստացել ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցելու Բուխարեստում անցկացված Եվրոպայի առաջնությանը։ Հաղթելով 4 մենամարտերում՝ Ռոբերտ Ներսիսյանը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ հաղթեց ռումինացի հայտնի ըմբշամարտիկ, աշխարհի երկակի չեմպիոն, Մոնրեալի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Նիկ Ջինգին և նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Այդ հաղթանակի շնորհիվ Ռոբերտ Ներսիսյանը դարձավ Հայաստանի առաջին ներկայացուցիչը, որ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը հունա-հռոմեական ոճի ըմբշամարտում[2].։
1982 թվականին ավարտել է իր մարզական կարիերան և Մասիս քաղաքի Մանկապատանեկան մարզադպրոցում աշխատել որպես մարզիչ։ 1984-1989 թվականներին եղել է այդ դպրոցի տնօրեն։ 1989-1995 թվականներին Երևանում զբաղվել է մարզչական գործունեությամբ։ Պատրաստել է միջազգային մակարդակի մի շարք մարզիկներ։ Նրա հայտնի աշակերտներից են Օլիմպիական երկակի չեմպիոն Արմեն Նազարյանը[2], աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալստյանը, Եվրոպայի չեմպիոն Վարդան Աղաջանյանը։
1996 թվականից Ռոբերտ Ներսիսյանն բնակվում է Ռուսաստանի Տոլյատի քաղաքում։ 1998-2007 թվականներին եղել է Սամարայի մարզի ըմբշամարտի ֆեդերացիայի մարզիչ-խորհրդատուն։
Remove ads
Ծանոթագրություններ
Աղբյուրներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads