Ռոբին Ռայթ
ամերիկացի դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ռոբին Վիրջինիա Ռայթ (անգլ.՝ Robin Virginia Gayle Wright, ապրիլի 8, 1966[1][2], Դալաս), ամերիկացի դերասանուհի։ Շոն Փենի հետ ամուսնության տարիներին նկարահանվել է Ռոբին Ռայթ Փեն (անգլ.՝ Robin Wright Penn) անունով[4]։
Remove ads
Կենսագրություն
Ռոբին Ռայթը ծնվել է 1966 թվականի ապրիլի 8-ին Դալասում (Տեխաս նահանգ, ԱՄՆ)։ Դեռ Տաֆտա դպրոցում սովորելու տարիներին Ռայթն սկսել է աշխատել որպես ֆոտոմոդել, իսկ դպրոցն ավարտելուց հետո որոշել է դառնալ դերասանուհի։ 1984 թվականին նա ստացել է փոքրիկ դեր «Դեղին վարդ» հեռուստատեսային սերիալում, իսկ ավելի ուշ խաղացել է Քելլի Քեպվելի դերը «Սանտա Բարբարա» սերիալում. այդ դերի համար նա երեք անգամ առաջադրվել է «Էմմի» ցերեկային մրցանակի։
1986 թվականի Ռոբին Ռայթը կատարել է իր առաջին դերը կինոյում՝ նկարահանվելով «Հոլիվուդի բարքերի ոստիկանությունը», իսկ «Արքայադուստր հարսնացու» ֆանտաստիկ ֆիլմում կատարել է գլխավոր դերը։ Սակայն դերասանուհին իրական ճանաչման է արժանացել «Ֆորեսթ Գամփ» (1994) ֆիլմում նկարահանվելուց հետո, որտեղ նրա խաղընկերն էր Թոմ Հենքսը[4]։
Շուտով Ռայթն ստացել է գլխավոր դեր «Մոլլ Ֆլանդերս» ֆիլմում և Ուիլյամ Հարթի և Էմի Մեդիգանի նկարահանվել է «Սիրելի» (Loved, 1997) դրամայում։ 2013 թվականին Ռայթը ներկայացվել է «Էմմի» մրցանակի և արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի «Խաղաքարտերից տնակ» (անգլ.՝ House of Cards) հեռուստասերիալում կատարած դերի համար[5]։ Որպես ռեժիսոր՝ Ռոբին Ռայթը նկարահանել է «Խաղաքարտերից տնակ» սերիալի երկրորդ եթերաշրջանի 10 սերիաներ, երրորդ եթերաշրջանի 9-րդ և 12-րդ սերիաները, չորրորդ եթերաշրջանի 3-րդ, 4-րդ, 9-րդ և 10-րդ սերիաները։
1996 թվականից մինչև 2010 թվականը Ռայթն ամուսնացած էր Շոն Փենի հետ։ Իր ամուսնու և Ջոն Տրավոլտայի հետ Ռոբին Ռայթը նկարահանվել է «Նա հիասքանչ է» (1997) ֆիլմում։
Ռոբին Ռայթն ունի երկու երեխա։
Remove ads
Ֆիլմագրություն
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads