Ռոդ Ստյուարտ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ռոդրիկ Դեյվիդ (Ռոդ) Ստյուարտ (անգլ.՝ Roderick David "Rod" Stewart, հունվարի 10, 1945[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4]), բրիտանացի երգիչ և հեղինակ-կատարող, որը ճանաչում է ստացել սկզբում The Jeff Beck Group-ում, այնուհետև The Faces-ում։ Ավելի մեծ հաջողության Ռոդ Ստյուարտը հասել է հիմնականում Մեծ Բրիտանիայում, որտեղ նրա 7 ալբոմները UK Albums Chart-ում գրավել են առաջին հորիզոնականը, իսկ 62 հիթ-սինգլներից 22-ը տեղ են գտել առաջին տասնյակում[5]։ Q ամսագրի «100 մեծագույն երգիչների» (անգլ.՝ 100 Greatest Singers) ցուցակում Ռոդ Ստյուարտն զբաղեցնում է 33-րդ տեղը[6]։
Նախկին կինը Ռեյչել Հանթերն է։ Ամուսնացած է Փենի Լանքասթերի հետ։ Ունի ութ երեխա։
Remove ads
1960-ական թվականներ
Ռոդ Ստյուարտը ծնվել է Հայգեյթում (Հյուսիսային Լոնդոն), Ռոբերտ և Էլզի Ստյուարտների ընտանիքում, որը մինչև կրտսեր որդու ծնունդը Շոտլանդիայից տեղափոխվել է բրիտանական մայրաքաղաք[7]։ 11 տարեկանում Ստյուարտն առաջին անգամ կիթառ է վերցրել, բայց երաժշտությանը նվիրվել անմիջապես չի որոշել։ 1960-ական թվականներին նա լրջորեն սկսել է դիտարկել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու հնարավորությունը։ Որոշ ժամանակ նա խաղացել է «Բրենտֆորդ» (Արևմտյան Լոնդոն) ակումբի պատանեկան կազմում[8]։ Մի քանի տարի գերեզմանատանն աշխատելով որպես գերեզմանափոր՝ Ստյուարտը որոշել է զբաղվել երաժշտությամբ և ժողովրդական երգիչ Ուիզ Ջոնսի հետ մեկնել է ճանապարհորդության ողջ Եվրոպայով (Իսպանիայից նրանց վտարել են որպես թափառաշրջիկ)։ 1962 թվականի ամռանը Ստյուարտը դարձել է հիմնադիրն ու մենակատարը The Ray Davies Quartet խմբի, որը հետագայում վերանվանվել է The Kinks։
1964 թվականին Ստյուարտը միացել է Jimmy Powell & the Five Dimensions խմբին, որը բրիտանական շրջագայության էր մեկնել, և ելույթ է ունեցել խմբի կազմում։ Այդ տարիներին Ստյուարտը գումար էր վաստակում փողոցում նվագելով ու երգելով․ շրթհարմոնի վրա նրա կատարումը հնչել է «My Boy Lollipop»-ում՝ 1963 թվականի Միլի Սմոլի հիթ-սինգլում[8]։
Լսելով Ստյուարտի կատարումը փողոցում՝ Լոնգ Ջոն Բոլդրին հրավիրել է նրան The Hoochie Coochie Men խումբ, որը 1964 թվականին ձայնագրել է «Good Morning Little Schoolgirl» սինգլը, իսկ այն բանից հետո, երբ այն տեղ գտավ հիթ-շքերթում, դարձավ Steampacket (Ստյուարտ, Բոլդրի, Ջուլի Դրիսքոլ, Բրայան Օուգեր, Միքի Ուոլեր, Ռիկ Բրաուն)[8]։ 1965 թվականին Ստյուարտը նկարահանվել է նորաձևության մասին պատմող «Բի-բի-սի» փաստագրական ֆիլմում, որից հետո ստացել է Rod The Mod մականունը։ Այդ ժամանակ էլ հենց խումբը Ռոլինգ Սթոունզի հետ համատեղ շրջագայության է մեկնել։ Այդ օրերին տեսագրված նյութերը հրապարակվել են միայն 1970 թվականին, երբ խմբի նախկին մենակատարն արդեն գրեթե հանրաճանաչ էր[9]։
1966 թվականին Steampacket-ը մասնատվել է, և Ստյուարտը տեղափոխվել է Shotgun Express (որտեղ նվագել են Միք Ֆլիտֆուդն ու Գրին Փիթերը՝ հետագայում ստեղծելով Fleetwood Mac-ը) խումբ, որը հասցրել է թողարկել միայն մեկ սինգլ։ Այստեղից Ստյուարտը միացել է The Jeff Beck Group խմբին։ Առաջին՝ «Truth» ալբոմը դարձել է հիթ Ատլանտիկայի երկու կողմերում, սակայն 1969 թվականին այս խումբը ևս դադարեցրել է իր գոյությունը՝ չնայած նրան, որ երկրորդ՝ «Beck-Ola» ալբոմը ոչ պակաս հաջողություն է ունեցել։ Ստյուարտը բազմիցս ասել է, որ իր վոկալային ոճը, բեմական շարժուձևը, խոսելաոճը ձևավորվել են Ջեֆ Բեքի ազդեցությամբ։

Remove ads
Սոլո-կարիերան և The Face-ի ալբոմներ (1969-1976)
1969 թվականին, մերժելով Cactus խմբի առաջարկը, Ստյուարտը Ռոն Վուդի հետ, ով Ջեֆ Բեքի ընկերն էր, որոշել է միանալ The Faces[10]ին՝ միաժամանակ սոլո-պայմանագիր կնքելով Mercury Recordsի հետ, որտեղ էլ շուտով թողարկել է իր դեբյուտային «Old Raincoat Won’t Ever Let You Down» ալբոմը, որը մեղեդային, բայց ռոքի, ժողովրդականի ու քանթրիի ոչ ստանդարտ խառնուրդ էր։
Մինչ The Faces-ը շարունակում էր ճանաչում ձեռք բերել Բրիտանիայում, Ստյուարտը շարունակում էր ձայնագրել սոլո․ համագործակցային առումով հաջողված «Gasoline Alley»-ին հաջորդել են շրջագայությունները դեպի Ավստրալիա, որի ընթացքում նա ելույթ է ունեցել Python Lee Jacksonի հետ («In a Broken Dream» սինգլը՝ ձայնագրված 1970 թվականին, երկու տարի անց դարձավ հիթ)։
Ստյուարտի համար բեկումնային են դարձել հաջորդ՝ «Every Picture Tells a Story» ալբոմն ու «Maggie May» մեգահիթը՝ դպրոցականի մասին հուզիչ և զվարճալի մի պատմություն[9]։ Ալբոմը և սինգլը միաժամանակ գլխավորեցին ԱՄՆ-ի և Բրիտանիայի հիթ-շքերթները[5]։
Ստյուարտի՝ որպես մեներգիչ, հաջողությունը հետաքրքրություն է շարժել դեպի The Faces-ը, սակայն, անգամ չնայելով «Stay With Me» սինգլի հաջողությանը, պարզ էր, որ խմբի օրերը հաշված են։
Ավարտելով The Faces-ի շրջագայությունները՝ Ստյուարտը թողարկել է «Never a Dull Moment»–ը։ «You Wear It Well» հիթ-սինգլը գրավել է հիթ-շքերթները (#13-ը՝ ԱՄՆ-ում, #1-ը՝ Բրիտանիայում)[5]։ Սա Ռոդ Ստյուարտի աստեղային ժամն էր։
«Sailing», «Tonight’s The Night» և «The Killing Of Geogie» սինգլների հաջողությունները նպաստեցին Ստյուարտի հեղինակության վերադարձին[9]։
«First Cut Is The Deepest» սինգլը (Քեթ Սթիվենսի կոմպոզիցիան) դարձել է հիթ Ատլանտիկայի երկու կողմերում, սակայն Բրիտանիայում ձեռք է բերել սկանդալային ճանաչում։
Remove ads
1977-ից մինչև մեր օրեր
1977 թվականից Ստյուարտի արտաքին տեսքում սկսեցին հայտնվել գլամուրային դետալներ․ նա սկսեց օգտագործել կոսմետիկա, արհեստականորեն սկսեց ընդգծել իր սեքսուալությունը հագուստի մեջ։ Blondes Have More Fun-ի հաջողությունը, որը ԱՄՆ-ում գրավեց առաջին հորիզոնականը և վաճառվեց 14 միլիոն օրինակով, և հատկապես «Da Ya Think I’m Sexy?» դիսկո-հիթը, որը գլխավորել է Անգլիայի և ԱՄՆ-ի հիթ-շքերթները, վերջնականապես նրա դեմ տրամադրեց ռոք-քննադատներին։
Արտաքին հղումներ
- Պաշտոնական կայք
- Фэн-сайт
- Rod Stewart: All Music Guide Արխիվացված 2005-03-14 Wayback Machine
- Full Rod Stewart Concert free on MSN Music
- MTV: Կենսագրություն Արխիվացված 2005-08-26 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոդ Ստյուարտ» հոդվածին։ |
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads