Ռոմանոս Սարգսյան
հայ նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ռոմանոս Վարդանի Սարգսյան (մարտի 26, 1928[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հունիսի 5, 1985, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), նկարիչ, պրոֆեսոր (1984), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1983)։
Remove ads
Կենսագրություն
- 1951 թվականին ավարտել է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության բաժինը
- 1961 թվականին տեղափոխվել է Երևան
- 1963 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում
- 1972-1982 թվականներին՝ գեղանկարչության ամբիոնի վարիչ, դիզայնի բաժնի հիմնադիրներից, 1972 թվականից՝ պրոֆեսորի պաշտոնակատար, 1984 թվականից՝ պրոֆեսոր[2]։
Ստեղծագործական ուղի
Ստեղծել է բնանկարներ, նատյուրմորտներ, թեմատիկ կոմպոզիցիաներ։
Աշխատանքներից են՝
- «Աշունը Դիլիջանում» (1963)
- «Ընդմիջում» (1964)[3]
- «Հնագույն գրքեր» (1965)
- «Վայրի խաղող» (1976)
- «Խոտի դեզ» (1979)
- «Տանյա» (1979)
- «Նախիր» (1980)
- «Կեչառիսի վանքը» (1980
Անհատական ցուցահանդեսներ
1957 թվականից մասնակցել է հանրապետական և միութենական ցուցահանդեսների։
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Չեխոսլովակիայում (1984), Երևանում (հետմահու, 2013[4][5])։
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads