հայ հրապարակախոս, խմբագիր, թարգմանիչ, դրամատուրգ, քաղաքական գործիչ, գրող, սցենարիստ From Wikipedia, the free encyclopedia
Ռուբեն (Ռուդիկ) Գեորգիի Հովսեփյան (մայիսի 5, 1939[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] - հոկտեմբերի 27, 2016[3]), հայ գրող, արձակագիր, թարգմանիչ։ Հայաստանի գրողների միության անդամ (1968)[4]:
Ռուբեն Հովսեփյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 5, 1939[1][2] |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Վախճանվել է | հոկտեմբերի 27, 2016[3] (77 տարեկան) |
Մասնագիտություն | գրող, քաղաքական գործիչ, խմբագիր, սցենարիստ և հրապարակախոս |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ (1962)[1] և Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ (1974) |
Անդամակցություն | ՀԳՄ |
Կուսակցություն | ՀՅԴ |
Աշխատավայր | Ավանգարդ, Գրական թերթ, Խորհրդային գրականություն, Եթերում է Երևանը, ՀԳՄ և Նորք |
Պարգևներ | |
Ռուբեն Հովսեփյան Վիքիդարանում |
Ռուբեն Հովսեփյանը 1956 թվականին ավարտել է Հոկտեմբերյան քաղաքի N 1 միջնակարգ դպրոցը։ 1956-1957 թվականներին աշխատել է Հոկտեմբերյանի հաստոցաշինական գործարանում։ 1962 թվականին ավարտել է ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետը։ 1962-1964 թվականներին որպես երկրաբան աշխատել է Թուրքմենական ԽՍՀ-ում։ 1965-1966 թվականներին եղել է «Ավանգարդ» թերթի արվեստի և գրականության բաժնի վարիչը, 1966-1969 թվականներին՝ «Գրական թերթ»-ի շրջիկ թղթակիցը, 1970-1974 թվականներին «Սովետական գրականություն» ամսագրի արձակի բաժնի վարիչը։ 1974-1975 թվականներին սովորել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացներում։ 1975-1976 թվականներին աշխատել է ՀԽՍՀ նախարարների խորհրդի հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեում որպես երիտասարդական հաղորդումների գլխավոր խմբագիը, 1976-1979 թվականներին՝ «Եթերում է Երևանը» թերթի խմբագրությունում։ 1982-1987 թվականներին եղել է «Սովետական գրող» (այժմ՝ «Նաիրի») հրատարակչության գլխավոր խմբագիր, 1988-1989 թվականներին ՀԳՄ քարտուղար, 1989 թվականից՝ «Նորք» ամսագրի գլխավոր խմբագիր։ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (2014)։ Նրա պատմվածքներն ու վիպակները հատկանշվում են արծարծվող թեմաների արդիականությամբ [«Որոնումներ», 1965, «Երկու վիպակ։ Ճիչ։ Հայոց թաղ», 1970, «Հնձան», 1972 (համանուն կինոնկար, 1973), «Ամենատաք երկիրը», 1977 (համանուն կինոնկար, 1983), «Երկար, հրաշալի օր», 1980, «Ճայերը», 1980 (ժողովածուներ)]։ Թարգմանել է Լև Տոլստոյի ստեղծագործություններից, Գ. Գ. Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը»։ ՀԳՄ Դ. Դեմիրճյանի անվան մրցանակ (1980)[5]։ 1975 թվականին Մոսկվայի «Պրոգրես» հրատարակչությունը ռուսերեն, հայերեն, անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով լույս է ընծայել նրա «Երևան» ֆոտոալբոմը։ Նրա սցենարով է նկարահանվել «Հնձան» կինոնկարը («Հայֆիլմ», 1973):
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.