Ռուբեն Ղարիբյան
հայ բանաստեղծ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ռուբեն Զաքարի Ղարիբյան (հունվարի 1, 1914, Ագարակ), հայ բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1940 թվականից։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղարիբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Remove ads
Կենսագրություն
Ռուբեն Ղարիբյանը ծնվել է 1914 թվականի հունվարի 1-ին, Կարսի մարզի Ագարակ գյուղում։ Վաղ հասակում զրկվել է հորից։ Մորեղբայրը նրան տանում է Երևան և հանձնում ամերիկյան որբանոց։ 1923-1927 թվականներին ապրել և սովորել է Ստեփանավանում։ 1928 թվականին փոխադրվել է Երևան և աշխատել «Մասիս» ծխախոտի ֆաբրիկայում։ 1931-1937 թվականներին աշխատել է Երևանի պահածոների գործարանում, Հոկտեմբերյանի և Արտաշատի շրջաններում, 1939-1941 թվականներին՝ «Պիոներ կանչ» թերթի խմբագրությունում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1946-1956 թվականներին եղել է «Պիոներ» ամսագրի ձևավորման բաժնի վարիչը։ Լույս է տեսել Ղարիբյանի «Իմ նվերը» գիրքը (Երևան, 1952)[1]:
Remove ads
Երկեր
- Էդիկն ու ծիտիկը, Երևան, Պետհրատ, 1937, 24 էջ։
- Փշկա Նռնոն, Երևան, Պետհրատ, 1938 էջ։
- Առակներ, Երևան, Պետհրատ, 1940, 30 էջ։
- Փնջիկ, Երևան, Հայպետհրատ, 1941, 38 էջ։
- Ֆաթմա Մուսաևա, Երևան, Հայպետհրատ, 1942, 20 էջ։
- Իվան Կուզմիչ, Երևան, Հայպետհրատ, 1943, 22 էջ։
- Երջանկության թասը, Երևան, Հայպետհրատ, 1946, 34 էջ։
- Խիզախ թևավորը, Երևան, Հայպետհրատ, 1950, 42 էջ։
- Մեր քաղաքում, Երևան, Հայպետհրատ, 1951, 20 էջ։
- Իմ նվերը, Երևան, Հայպետհրատ, 1952, 26 էջ։
- Ծիածան, Երևան, Հայպետհրատ, 1955, 44 էջ։
- Չորս զրույց, Երևան, Հայպետհրատ, 1957, 62 էջ։
- Լուսիկի կատուն, Երևան, Հայպետհրատ, 1957, 32 էջ։
- Փիսիկների գնդակը, Երևան, Հայպետհրատ, 1958, 14 էջ։
- Արևի համբույրը, Երևան, Հայպետհրատ, 1959, 142 էջ։
- Անտառային ձայներ, Երևան, Հայպետհրատ, 1960, 91 էջ։
- Անտառի բնակիչները, Երևան, Հայպետհրատ, 1962, 14 էջ։
- Նամակ արևին, Երևան, Հայպետհրատ, 1963, 126 էջ։
- Լուսիկի կատուն, Երևան, «Հայաստան», 1968, 12 էջ[2]։
- Ծաղկահանդես, Երևան, «Հայաստան», 1968, 210 էջ։
- Մանկական աշխարհ, Երևան, «Սովետական գրող», 1978, 40 էջ։
Remove ads
Թարգմանություններ
- Մարշակ Սամուիլ։ Մանուկներին.- Երևան։ Հայպետհրատ, 1953.- 167 էջ.- Բովանդ-ից՝ Մեր բակի երեխաները; Հսկան; Հրաշալի օր։
- Մարշակ Սամուիլ։ Մանուկների համար։ Բանաստեղծություններ, չափածո հեքիաթներ.- Երևան։ Լույս, 1986.- 103 էջ․- Որոշ ստեղծագործություններ։
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads