Ռուբեն Շահվերդյան
հայ նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ռուբեն Իսահակի Շահվերդյան (նոյեմբերի 13 (26), 1900[1], Սիղնաղ[1] - օգոստոսի 14, 1976[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ նկարիչ, խեցեգործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1967)։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Շահվերդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ալեքսանդր Շահվերդյանի եղբայրն է։
Remove ads
Կենսագրություն
Ռուբեն Շահվերդյանը ծնվել է Վրաստանի Սիղնաղ քաղաքում 1900 թվականին։ 1919-1924 թվականներին սովորել է Թիֆլիսի նկարչության և քանդակագործության դպրոցում, դասատու՝ Եղիշե Թադևոսյան։ Վաղ շրջանի կտավներում նկատելի է հակում դեպի դեկորատիվությունը («Սաքսոնյան ճենապակի», 1925, «Վենետիկ», 1926)։ 1941 թվականին տեղափոխվել է Երևան։ 1958 թվականից զբաղվել է խեցեգործությամբ։ Շահվերդյանը պատկերել է Թիֆլիսի, Հայաստանի կենցաղը, բնությունը[2]։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[3]
Remove ads
Ստեղծագործություններ
- «Արագած», 1950
- Արտեմ Միկոյան (գորգի էսքիզ), 1950[4]
- «Ծծմբային բաղնիքները Թիֆլիսում», 1956
- «Հավլաբար», 1967
- «Աղավնաձոր», 1968
Խեցեգործական աշխատանքներ
- «Հեծյալը», 1965
- «Փոքրիկ հովիվը», 1966
- «Կինտո», 1968
- «Աղաման օղակներով», 1972[5]
- «Երաժշտություն», 1973
- «Ջրկիր», 1973[6]
- «Ոսկեվազցի աղջիկը», 1975
Երփնագրերն աչքի են ընկնում լոկալ գույներով, զարդանկարային պատկերմամբ, խեցեղեն աշխատանքները՝ արևելյան արվեստին հատուկ հագեցած ու գեղեցիկ ոճավորմամբ։
Remove ads
Ծանոթագրություններ
Մատենագրություն
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads