Ռուբեն Պարոնյան

հայ բժիշկ From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Ռուբեն Լազարի Պարոնյան (նոյեմբեր 1894, Բաքու, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 14, 1978(1978-11-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1954 թ.), պրոֆեսոր (1956 թ.)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1965 թ.

Վիքիպեդիայում կան հոդվածներ Պարոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Ռուբեն Լազարի Պարոնյան, Ծնվել է ...
Remove ads

Կենսագրություն

Ավարտել է Սարատովի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1924 թ.), մինչև 1937 թվականը աշխատել Դոնբասի մարզի հիվանդանոցներում, 1937 թվականից՝ Երևանի բժշկական ինստիտուտի վիրաբուժության ամբիոնում։ 1938-1954 թվականներին Պարոնյանի համատեղության կարգով եղել է հեմատոլոգիայի և արյան փոխներարկման ԳՀԻ-ի տնօրենի գիտական գծով տեղակալ, 1954-1956 թվականներին՝ բժշկական ինստիտուտի սան ֆակուլտետի վիրաբուժության, 1956-1971 թվականներին՝ բուժական ֆակուլտետի ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնների վարիչ, 1971-1978 թվականներին՝ գիտական խորհրդատու։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941-1945 թթ.) Պարոնյանի Երևանի էվակոհոսպիտալների վիրաբույժ խորհրդատուն էր։ 1946 թվականին Պարոնյանի նախաձեռնությամբ կազմակերպվել են 3-րդ հիվանդանոցին կից անհետաձգելի վիրաբուժության (ղեկավարել է մինչև 1952 թվականը), 1954 թվականին՝ 4-րդ հիվանդանոցին կից վիրաբուժական բաժանմունքները (ղեկավարել է մինչև 1956 թվականը)։

Thumb
Ռուբեն Պարոնյանին նվիրված հուշատախտակ Երևանի Օրբելի եղբայրների փողոցում
Remove ads

Գիտական աշխատանքներ

Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են արյան փոխներարկման, կլինիկական վիրաբուժության հարցերի ուսումնասիրությանը։ 1940 թվականին Պարոնյանի ՀԽՍՀ-ում առաջինն է կատարել ստամոքսի մասնահատում խոցային հիվանդության ժամանակ, լայնորեն կիրառել ողնուղեղային անզգայացումը սովկաինով (1946 թ.)։ Մշակել է լյարդի պունկցիայի նոր մեթոդ, որն ունի ախտորոշիչ կարևոր նշանակություն։ Պարոնյանը եղել է ՀԽՍՀ առողջապահության մինիստրության գլխավոր վիրաբույժ (1954-1958 թթ.)։

Remove ads

Պարգևներ

Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 205
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads