Ռուդոլֆ Վաթինյան
կինոօպերատոր From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ռուդոլֆ Վաթինյան (մայիսի 12, 1941, Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 2, 2021[1], Երևան, Հայաստան), հայ կինոօպերատոր, աշխատել է Ալբերտ Մկրտչյանի, Վիգեն Չալդրանյանի և այլ հայտնի ռեժիսորների հետ։
Remove ads
Կենսագրություն
Ռուդոլֆ Վաթինյանը ծնվել է 1941 թվականին Դիլիջանում։ 1959 թվականին ավարտել է Դիլիջանի թիվ 1 միջնակարգ դպրոցը։ Փոքր տարիքից զբաղվել է նկարչությամբ, քանդակագործությամբ և մոդելագործությամբ։ Ընկերներով ակտիվորեն հետևել են Վանիկ Շարամբեյան գործունեությանը։ Հետագայում զբաղվել է լուսանկարչությամբ և ընդունվել աշխատանքի տեղական թերթի խմբագրություն։ 1965-1970 թվականներին սովորել է Մոսկվայի կինեմատոգրաֆիստների համամիութենական ինստիտուտի օպերատորականում բաժնը (ՎԳԻԿ)։ 1970 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես օպերատոր։ Ավարտելուց հետո աշխատել է որպես երկրորդ օպերատոր Սերգեյ Իսրայելյանի մոտ՝ «Խաթաբալա» ֆիլմում, որի ռեժիսորն է Յուրի Երզնկյանը։ Այդ ֆիլմից հետո Ռուդոլֆ Վաթինյանը երկար տարիներ աշխատել է Յուրի Երզնկյանի հետ։ Երզնկյանի հետ միասին աշխատել են «Այս կանաչ, կարմիր աշխարհը» ֆիլմում, որը շատ բարձր էր գնահատել Սերգեյ Փարաջանովը։ Շատ ֆիլմերում են աշխատել ռեժիսոր Կարեն Գևորգյանի հետ, որը նախկինում եղել էր օպերատոր։ Այդ ֆիլմերից են «Օգոստոս» և «Պուտիկավոր շունը, որը վազում է ծովի եզրով», որը հիմնված է Չինգիզ Այթմատովի պատմվածքի վրա։ Կրկնակի պարգևատրվել է պետական մրցանակով։ Աշխատել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, եղել է Հայաստանի կինեմոտոգրաֆիստների միության քարտուղարը։ Լավագույն օպերատոր է ճանաչվել և մրցանակի արժանացել «Սիրով և երախտագիտությամբ», «Օգոստոս», «Տեր, ողորմյա» ֆիլմերի համար։
Մահացել է 2021 թվականի հունվարի 2-ին, երևանում։
Remove ads
Ֆիլմագրություն
Remove ads
Արտաքին հղումներ
- Ռուդոլֆ Վաթինյան Արխիվացված 2021-01-20 Wayback Machine
Պարգևներ
- Մովսես Խորենացու մեդալ (2009)[2]։
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads