Ռուհոլլահ Խոմեյնի

From Wikipedia, the free encyclopedia

Ռուհոլլահ Խոմեյնի
Remove ads

Ռուհոլլահ Մուսավի Խոմեյնի (պարս.՝ روح الله موسوی خمینی, սեպտեմբերի 24, 1902(1902-09-24)[1], Խոմեին, Ղաջարական Պարսկաստան[2] - հունիսի 3, 1989(1989-06-03)[3], Թեհրան, Իրան), իրանցի հոգևորական և քաղաքական գործիչ, այաթոլլա, 1979 թվականի Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ, 1979 թվականից մինչև իր մահը՝ Իրանի գերագույն ղեկավար։

Արագ փաստեր Ռուհոլլահ Խոմեյնի պարս.՝ سید روح‌الله موسوی خمینی, Ծնվել է ...

Դասավանդել է Ղոմ քաղաքում, 1950-ական թվականներին ստացել է այաթոլլայի տիտղոսը։ 1963 թվականին ընդդիմադիր գործունեություն է ծավալել շահի վարչակարգի դեմ։ 1963 թվականին նրա ձերբակալությանը հետևել են զանգվածային անկարգություններ, որոնց զոհ է գնացել ավելի քան 1000 մարդ։ 1964 թվականին արտաքսվել է Թուրքիա, այնուհետև տեղափոխվել է Իրաք, 1978 թվականին՝ Փարիզ։

1979 թվականի հունվարին ղեկավարել է Իրանում իսլամական հեղափոխությունը։ 1979 թվականի փետրվարի 1-ին՝ Մոհամմադ Ռեզա Փահլավիի փախուստից երկու ամիս անց, վերադարձել է Իրան։ Փետրվարի 11-ին ժամանակավոր կառավարություն է նշանակել՝ Մեհդի Բազարգանի ղեկավարությամբ։

Նոր սահմանադրության համաձայն 1979 թվականի դեկտեմբերին զբաղեցրել է Իրանի իսլամական հանրապետության գերագույն ղեկավարի պաշտոնը։ Բնակվել է Ղոմ քաղաքում, սակայն գործուն մասնակցություն է ունեցել երկրի քաղաքական կյանքին։

Իր կառավարման ընթացքում աջակցել է իսլամական հեղափոխության արտահանմանը տարածաշրջանի երկրներ՝ որպես դրա հնարավորություն դիտելով իրանա-իրաքյան պատերազմը։

Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads