Սայմոն Կուզնեց

From Wikipedia, the free encyclopedia

Սայմոն Կուզնեց
Remove ads

Սայմոն (Սեմյոն) Սմիթ Կուզնեց (անգլ.՝ Simon Smith Kuznets, ծննդյան անունը՝ ռուս.՝ Семён Абрамович Кузнец, ապրիլի 30, 1901(1901-04-30)[1][2][3][…], Պինսկ, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 8, 1985(1985-07-08)[1][4], Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկյան տնտեսագետ, տնտեսագիտության գծով Նոբելյան մրցանակակիր (1971 թվական)։

Արագ փաստեր Սայմոն Կուզնեցանգլ.՝ Simon Kuznets, Ծնվել է ...

Ծնվել է Պինսկում (այժմ՝ Բելառուս), առևտրական Աբրամ Կուզնեցի ընտանիքում։ Հայրը լքել է ընտանիքը և 1907 թվականին բնակություն հաստատել ԱՄՆ-ում՝ թողնելով որդուն և կնոջը՝ Պոլինա Կուզնեցին (ծնունդով՝ Ֆրիդման)։

Սեմյոնն ավարտելով ռեալական ուսումնարանը, ընդունվել է Խարկովի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, միաժամանակ դասընթացներ անցնելով նաև տնտեսագիտությունից։ Համալսարանում սովորելու տարիներին նյութական պայմաններից դրդված նա աշխատել է արհմիութենական կազմակերպություններում։ Առաջին գիտական աշխատանքը լույս է տեսել 1921 թվականին, Խարկովում։

Արտասահման գնալու նպատակով եղբոր՝ Սոլոմոնի հետ նախ գնում է Լեհաստան, որտեղից էլ 1922 թվականին՝ Նյու Յորք։ Այստեղ եղբայրները ընդունվում են Կոլումբիայի համալսարան։ 1921 թվականին Սեմյոնը, արդեն՝ Սայմոնը, ստանում է բակալավրի, իսկ 1926 թվականին՝ դոկտորի գիտական կոչում։ Երիտասարդ գիտնականի հայացքների ձևավորմանը զգալիորեն նպաստել է անվանի գիտնական Ու. Մետչելլը։

Նա շուրջ 35 տարի աշխատել է այդ մեծ գիտնականի հետ՝ տնտեսագիտական հետազոտությունների Ազգային բյուրոյում (1927-1961 թվականներ), միաժամանակ աշխատելով Փենսիլվանիայի համալսարանում (1930-1954 թվականներ)։

Սայմոնն հռչակվում է իր ժամանակի խոշոր տնտեսագետներից։ Մեկը մյուսին հետևում են նրա աշխատությունները տնտեսագիտության զարգացման խնդիրների վերաբերյալ, որոնցից գլխավորը նա համարում էր ազգային եկամտի աճը և օգտագործված հնարավորությունները։

Սայմոնն ամուսնանում է իր աշխատակցուհի Էդիթ Հանդլերի հետ, ունենում է երկու զավակ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1942-1944 թվականներին, նա գլխավորել է ԱՄՆ-ի սպառազինությունների ծրագրավորման և վիճակագրության Կոմիտեի բյուրոն։

1949 թվականին ընտրվում է Ամերիկյան վիճակագրական ասոցացիայի նախագահ, 1954 թվականին՝ Ամերիկյան տնտեսագիտական ասոցացիայի նախագահ։ 1954 թվականից դասավանդել է Բալթիմորի Ջոն Հոֆինս անվան համալսարանում։

Նա ոչ միայն մեծ տնտեսագետ էր, այլ նաև բազմակողմանի զարգացած մանկավարժ։ Գիտնականը լուրջ հետազոտություններ է նվիրել նաև Իսրայելի տնտեսության վերելքին։

1971 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի՝ տնտեսագիտության գծով։

Վախճանվել է Քեմբրիջում։

Remove ads

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads