Սանկտ Մորից
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Սանկտ Մորից (գերմ.՝ St. Moritz, ֆր.՝ Saint-Maurice, իտալ.՝ San Maurizio), կոմունա, առողջավայր Շվեյցարիայում։ Գտնվում է Գրաուբյունդեն կանտոնում` համանուն լճի ափին։ Մտնում է Մալոյա շրջանի մեջ։ Բնակչությունը 5.119 մարդ է (2006)։ Պաշտոնական կոդ` 3787։
1928 և 1948 թվականներին Սանկտ Մորիցը եղել է Ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք։
Remove ads
Պատմություն
Քաղաքն առաջին անգամ հիշատակվել է 1137 թվականին։ Քաղաքի անվանումը հետագայում ստացավ գերմանական ձև և հնչողություն, սակայն կապը սուրբ Մավրիկիոսի հետ, միևնույն է, պահպանվեց։
Ձմեռային սպորտ
1928 և 1948 թվականներին Սանկտ Մորիցում անվկացվել են ձմեռային օլիմպիական խաղեր։ Բացի նրանից` օլիմպիական խաղերը կրկնակի հյուրընկալել են Ինսբրուքը և Լեյք Փլեսիդը։
1934, 1974, 2003 և 2017 թվականներին Սանկտ Մորիցում անցկացվել են լեռնադահուկային մարզաձևից աշխարհի առաջնությունները։ Ամեն տարի այստեղ կազմակերպվում են լեռնադահուկային մարզաձևի աշխարհի գավաթի առաջնությունները։
Սանկտ Մորիցը բոբսլեյի հայրենիքն է համարվում[3]։ Այստեղ կազմակերպվում են բոբսլեյի, սահնակային սպորտի և սկելետոնի մրցաշարեր։ Ի տարբերություն համանման խոշոր այլ կենտրոնների` սահուղին այստեղ բնական է և ամեն ձմեռ կրկին ձևավորվում է։
Remove ads
Տրանսպորտ
Կոմունան Բեռնի էլեկտրական երկաթուղով կապված է Բեռնինա լեռնանցքին։ Ալբուլա երկաթգծով կապված է Կուր քաղաքին` Գրաուբյունդեն կանտոնի մայրաքաղաքին, իսկ Էնգադինյան երկաթուղով` Վերին և Ներքին Էնգադինի բնակավայրերին։
Նշանավոր բնակիչներ
- Վացլավ Նիժինսկի - ծագումով լեհ ռուս պարող, խորեոգրաֆ
Պատկերասրահ
- Աշտարակ
- Կայարան
- Ս. Լ. Կոժին, Պոլոյի խաղ Սանկտ Մորիցում, 50 х 86 սմ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads