Սանկտ Պետերբուրգի թատրոններ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Սանկտ Պետերբուրգում գործում են ավելի քան 100 թատրոններ և թատերական խմբեր[1]։
Ցանկում ներառված են պարբերաբար ներկայացումներ թողարկող թատերական խմբերը և թատերական ներկայացումների համար օգտագործվող հարթակները:
Սանկտ Պետերբուրգում կայսրուհի Ելիզավետա Պետրովնայի 1756 թվականի հրամանագրով ստեղծվել է ռուսական առաջին մշտական մասնագիտական հանրային թատրոնը՝ «Ռուսական թատրոն ողբերգությունների և կատակերգությունների ներկայացման համար»[2]։ 1785 թվականին էրմիտաժային շենքերի համալիրում բացվել է էրմիտաժյան թատրոնը, այն Սանկտ Պետերբուրգում գոյություն ունեցողներից ամենահին թատերական շենքն է, որը պահպանվել է իր սկզբնական տեսքով[3]։
Remove ads
Պատմություն
XVIII դար
Սանկտ Պետերբուրգում առաջին թատրոնը կազմակերպել է Պետրոս I-ի քույրը՝ արքայադուստր Նատալյա Ալեքսեևնան․ այն գործել է 1711-1716 թվականներին[4]։ Այն ժամանակ թատրոնը անսովոր երևույթ էր, որը գալիս էր Արևմտյան մշակույթից, որի համար կազմվում էին առաջին ռուսական պիեսները և շատ երկար՝ իրենց ստեղծագործողների անփորձության հետևանքով։ Այնուամենայնիվ, ոչ երաժշտական հանրությանը նման ներկայացումները շատ դուր են եկել[5]:
1723 և 1724 թվականներին քաղաքում խաղացել է Էքենբերգի թատերախումբը Պրահայից, հատուկ որի համար կառուցվել է շենք Նևսկի պողոտայի և Մոյկայի անկյունում։ Թատրոնում ելույթներին մշտապես հաճախում էր Պետրոս I-ը իր արքունիքով, անընդհատ միջամտում էր ներկայացումներին և դուրս գալիս բեմ[4]։
Պետերբուրգում և Ռուսական կայսրությունում առաջին պետական հանրային թատրոնը բացվել է 1756 թվականին Ելիզավետա Պետրովնայի օրոք, բայց արդեն երեք տարի անց ստացել է պալատականի կարգավիճակ[4]։ Թատրոնում խաղացել են Դենիս Ֆոնվիզինը, Միխայիլ Լոմոնոսովը, Ալեքսանդր Սումարոկովը և այլք։ 1779 թվականին բացվել են Կնիպերի մասնավոր հանրային թատրոնը՝ Ռուսական ազատ թատրոն, որտեղ բեմադրվել են կոմիկական օպերաներ, դրամաներ և կատակերգություններ[4]։
XIX դար
Նախահեղափոխական Սանկտ Պետերբուրգի թատրոնները քաղաքացիների համար ժամանցի կարևոր վայր էին։ Ավանդաբար թատրոնների սեզոնը սկսվում էր աշնանը։ Հանդիսատեսն սկսել է գալ թատրոնների շենքեր երեկոյան 8-ին: Հարուստ այցելուները գալիս էին իրենց տրանսպորտային միջոցներով[6]։ Քաղաքում գործել են բազմաթիվ թատրոններ, որոնք տարբերվել են ժանրով և սոցիալական ուղղվածությամբ[6]։ Օրինակ, նախկին Մարիինյան կամ Փոքր օպերային թատրոններ այցելել են հարուստ հասարակության ներկայացուցիչներ, լավագույն տեղերի տոմսերի գները մատչելի չէին լայն հասարակության համար: Ֆրանսերեն խոսող արտոնյալ խավերն այցելել են ֆրանսիական թատերախմբերի ներկայացումներին, օրինակ՝ Մարիինյան թատրոնում[6]։
Այնպիսի հայտնիների ելույթների տոմսերը, ինչպիսիք են Շալյապինը կամ Սոբինովը, դժվար էր ձեռք բերել, և հանդիսատեսը, տոմս ձեռք բերելու հույսով, կարող էր դեռ հերթ կանգնել ելույթից առաջ նախորդ օրը, հաճախ տոմսերը գնում էին սպեկուլյանտները, որպեսզի վերավաճառեն բարձր գնով[7]։
Remove ads
Դրամատիկական թատրոններ
Remove ads
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads