Սասանյաններ

պարսկական տիրակալների դինաստիան From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Սասանյաններ, պարսկական շահնշահերի արքայատոհմ, որը 224-651 թվականներին[1] իշխել է Սասանյան Պարսկաստանի և հարևան կախյալ տարածքների վրա։

Արագ փաստեր Սասանյաններ, Տեսակ ...
Remove ads

Պատմություն

Արքայատոհմը ծագել է Պարս (կամ Ֆարս) երկրամասից և անվանակոչվել իր հիմնադրի՝ Սասանի անվամբ, որը Պարսի առաջին սասանյան արքայի՝ Պապակի հայրն էր։ Պապակի որդին՝ Արտաշիր Պապականը, 224 թվականին գահըկեց արեց պարթևների վերջին արքային՝ Արտավան Ե Պարթևին, և հիմնադրեց Սասանյան Պարսկաստանը։ Արտաշիր I-ի և Շապուհ I-ի գահակալման ժամանակաշրջանում տերությանը մեծ թվով տարածքներ են միացվել։ 3-րդ դարում Սասանյանների պետության մեջ դեռևս պահպանվել են որոշ ինքնավար «թագավորություններ» (Սակաստան, Կրման, Մարվ և այլն), ինչպես նաև ինքնավար քաղաքներ (պոլիսների տիպի)։ Սասանյանների հաղթանակները Հռոմի նկատմամբ ամրապնդեցին իրենց պետությունը և հանգեցրին շահնշահի կենտրոնական իշխանության ուժեղացմանը։ Սասանյան Պարսկաստանի կազմավորման ժամանակ Սասանյանները հենվում էին զրադաշտական մոգերի ուժի վրա[2]։

III դարի վերջին և IV դարի սկզբին կայսրությունը կորցրել է արևելյան մի շարք տարածքներ, սակայն Շապուր II-ի օրոք (309-379 թվականներ) վերականգնվեց նախկինում կորցրած բոլոր տարածքները։ 387 թվականի պայմանագրով Սասանյաններին են անցնում նաև Միջագետքը և Մեծ Հայքի մեծ մասը[2]։

V դարում Հայաստանի, Աղվանքի, Վիրքի տեղական արքայատոհմերը փոխարինվեցին սասանյան դրածոներով։ V դարի 2-րդ կեսին ամբողջ Անդրկովկասում տեղի ունեցան ապստամբություններ, իսկ 571-572 թվականներին՝ Հայաստանում։ V դարավերջին մեկնարկած մազդեզական շարժումից հետո կայսրությունան կառավարման համակարգում, սոցիալ-քաղաքական կառուցվածքում և մշակութային ոլորտում տեղի են ունենում լուրջ փոփոխություններ[2]։

Խոսրով I Անուշիրվանի կառավարման շրջանում (531-579 թվականներ) հին ազնվականության մի մասը հայտնվել է պետությունից և թագավորից տնտեսական կախվածության մեջ, ինչպես նաև աճել է բյուրոկրատական համակարգի և պաշտոնյաների դերը։ VI դարասկզբից ի վեր տեղի են ունեցել մի շարք պատերազմներ ընդդեմ Բյուզանդիայի, որոնք ընթացել են փոփոխական հաջողություններով։ 558-568 թվականներին Սասանյանները ջախջախել են էֆթալիտներին և պետության կազմի մեջ են ընդգրկել Աֆղանստանի և Միջին Ասիայի մի շարք շրջաններ։ Մոտ 570 թվականին նվաճվել է Եմենը։ Մոտ 589 թվականին ջախջախվել են պետություն ներխուժած թյուրքերը։ 602-628 թվականներին ընդդեմ Բյուզանդիայի ընթացող երկարատև պատերազմն ավարտվեց բյուզանդական Հերակլ կայսեր հաղթանակով և հանգեցրեց երկու կայսրութոյւնների նյութական ռեսուրսների սպառմանը։ Այդ հանգամանքը, ինչպես նաև հարկերի կտրուկ ավելացումը, խաթարեցին Սասանյանների պետության քաղաքական և տնտեսական հզորությունը և հանգեցրին արաբների կողմից նվաճմանը[2]։

628-632 թվականների ընթացքում փոխվել է մոտ 10 շահնշահ, իսկ Հազկերտ III-ի օրոք Սասանյանների պետությունը նվաճվեց արաբների կողմից[2]։

Remove ads

Արքաներ

Մանրամասն տեղեկատվություն №, Անուն ...
Remove ads

Ծանոթագրություններ

Գրականություն

Loading content...

Տես նաև

Loading content...
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads