Սարգիս Արուտչյան
հայ նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Սարգիս Տիգրանի Արուտչյան (սեպտեմբերի 25, 1920[1][2], Դոնի Ռոստով, Դոնի մարզ, ՌԽՖՍՀ[1][2] - մայիսի 12, 2000, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1984)։ ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից[3]։
Remove ads
Կենսագրություն
Սարգիս Արուտչյանը ծնվել է 1920 թվականի սեպտեմբերի 25-ին, Դոնի Ռոստովում։ Միջնակարգ կրթություն ստացել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցում։ 1941 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ Դիպլոմային աշխատանքը հանձնելուց հետո մեկնել է ռազմաճակատ։
Ռազմական մկրտությունը ստացել է Շախտի քաղաքում։ Զինվորական երդում ընդունել է 73-րդ հրաձգային դիվիզիայի հրետանային 11-րդ գնդում։ Ռազմական մարտերին մասնակցել է Միլլերովո, Դոնեցկ, Վորոշիլովգրադ, Բատայսկ, Նավոչերկասկ, Ռոստով քաղաքներում, Հյուսիսային Կովկասում և այլուր։ 1943 թվականին կոնտուզիայից և ծանր հիվանդությունից հետո զորացրվել է։ Պարգևատրվել է «Կովկասի պաշտպանության համար», «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» և բազմաթիվ մարտական այլ մեդալներով[3]։
1950 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ինստիտուտը։ 1951 թվականին՝ ԵՊՀԹ, 1951-1970 թվականներին և 1985 թվականից՝ Սունդուկյանի անվան, 1970-1985 թվականներին` Երևանի օպերայի և բալետի թատրոնների գլխավոր նկարիչ[4]։
Սարգիս Արուտչյանի աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[5]։
Remove ads
Պարգևներ
- «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
- «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
Ստեղծագործություններ
Ձևավորել է շուրջ 20 ներկայացում` «Մեծապատիվ մուրացկաններ», «Ատամնաբույժն արևելյան», «Ուշ լինի, նուշ լինի», «Պըլը-Պուղի», «Եզոպոս», «Տարօրինակ միսիս Սևիչ», «Աստղերց իջած մարդ», «Խաղ սիրո և պատահականության», «Ցիլինդր», «Խանումի արարքները», «Գնա մեռի, արի սիրեմ» և այլն։
Դրամատիկական ներկայացումների ձևավորումներ
- Ա. Միլլերի «Սալեմի վհուկները», 1965
- Դոստոևսկու «Ապուշը», 1968
- Վիլյամ Շեքսպիրի «Օթելլո», 1969, երեքն էլ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
- Ա. Անկիլովի «Զինվորի այրին», 1974, ՀՀ պետական մրցանակ, 1975, ԵՌԹ
Օպերային ներկայացումների ձևավորումներ՝
- Ռոսսինիի, Սևիլյան սափրիչը, 1974
- Պուչինիի «Բոհեմա», 1986
Ներկայացումներ է ձևավորել նաև Թբիլիսիի, Լենինգրադի, Դյոր Շոպրոնի (Հունգարիա) և այլ թատրոններում։
Ցուցահանդեսներ
1946 թվականից մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների։ 1967 թվականին, մասնակցել է Սան Պաուլոյի համաշխարհային ցուցահանդեսին։ Անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում (1974)։
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads