Սարգիս Համբարձումյան
հայ հեղափոխական From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Սարգիս Իսահակի Համբարձումյան (1870[1][2], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - 1944[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1][2]), հայ խորհրդային կուսակցական և պետական գործիչ, պրոֆեսիոնալ հեղափոխական։ Ժողկոմխորհի նախագահ (1925–1928)։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Remove ads
Կենսագրական տվյալներ
Ծնվել է 1870 թվականին, Շուշիում։ Սովորել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ 1918 թվականին Շուշիի գրավումից հետո բանտարկվել է։ 1921 թվականին եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարար։ Ս. Համբարձումյանի պաշտոնավարության օրոք ավարտվեց Հայաստանի տնտեսության վերականգնման առաջին փուլը. այդ ընթացքում կառուցվեցին մի շարք հիդրոէլեկտրակայաններ, այդ թվում Երևանի առաջին և երկրորդ, Լենինականի հիդրոէլեկտրակայանները։ 1927 թվականին սկսվեց Ձորագետի ՀԷԿ-ի կառուցումը, որի փականն այդ ժամանակաշրջանում աշխարհում ամենամեծն էր։ Վերականգնվեցին նաև Զանգեզուրի պղնձահանքերը և Ալավերդու պղնձաձուլարանները։ Ս. Համբարձումյանը պաշտոնավարել է մինչև 1928 թվականին։ Մահացել 1944 թվականին[3]։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads