Սեդրակ Բարխուդարյան
հայ պատմաբան From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Սեդրակ Գևորգի Բարխուդարյան (մարտի 21, 1898[1][2], Հաֆթվան[1][2] - մայիսի 8, 1970[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ հնագետ, պատմաբան, վիմագրագետ։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բարխուդարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Remove ads
Կենսագրություն
1928 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ 1932-1937 թվականներին, որպես Հայաստանի պատմության պետական թանգարանի գիտաշխատող, ղեկավարել է հնագիտական գիտարշավներ։ 1935 թվականին լույս է տեսել Սեդրակ Բարխուդարյանի «Վելիքուխի երկիրը» արժեքավոր աշխատությունը։ 1954 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտում։ 1963 թվականին լույս է ընծայել «Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ» մենագրությունը։ 1960 թվականին հիմնադրել է ՀԽՍՀ ԳԱ հնագիտության ինստիտուտի վիմագրության բաժինը։ Չորս պրակով կազմել է «Դիվան հայ վիմագրության» (1960-1973 ) հայատառ վիմական արձանագրությունների ժողովածուն, որի առաջին երկու պրակները լույս են տեսել նրա կենդանության օրոք, իսկ վերջինները՝ հետմահու։ Սեդրակ Բարխուդարյանը մեծ վաստակ ունի հայ վիմագրագիտության զարգացման գործում։
Սեդրակ Բարխուդարյանն առաջարկում էր վիմագրական ժողովածուներ կազմելիս օգտվել վանքերում և Մատենադարանում պահվող մատյաններից, որոնցում կան նախկինում ընդօրինակված բազմաթիվ արձանագրություններ, որոնք այժմ գոյություն չունեն կամ մեզ են հասել քայքայված կամ եղծված վիճակում։ Ընթերցելիս պետք է առաջնորդվել բնագրի և վերծանության նույնականության սկզբունքով։
Remove ads
Աշխատություններ
- Դիվան հայ վիմագրության, Պրակ II, Գորիսի, Սիսիանի եւ Ղափանի շրջաններ, կազմեց Ս. Գ. Բարխուդարյան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1960։
- Դիվան հայ վիմագրության, Պրակ III, Վայոց ձոր, կազմեց Ս. Գ. Բարխուդարյան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1967։
- Դիվան հայ վիմագրության, Պրակ IV, Գեղարքունիք, կազմեց Ս. Գ. Բարխուդարյան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1973։
- Դիվան հայ վիմագրության, Պրակ V, Արցախ, կազմեց Ս. Գ. Բարխուդարյան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1982։
- Բարխուդարյան Ս. Գ., Արցախի, Շաքիի և Փառիսոսի իշխանությունները IX-X դարերում.- «Պատմա-բանասիրական հանդես», 1971, № 1, էջ 52-76։
- Բարխուդարյան Ս. Գ., Դերբենդի հայ-աղվանական թագավորությունը.- «Պատմա-բանասիրական հանդես», 1969, № 3, էջ 125-148։
- Բարխուդարյան Ս. Գ., Հայ կնոջ իրավական վիճակը միջին դարերում.- «Պատմա-բանասիրական հանդես», 1966, № 2, էջ 25-40։
- Բարխուդարյան Ս. Գ., Կարախանյան Գ. Հ., Հայկական գերեզմանական հուշարձանները և նրանց քանդակները.- «Պատմա-բանասիրական հանդես», 1959, N 4, էջ 195-210։
- Բարխուդարյան Ս. Գ., Միջնադարյան հայ ճարտարապետներ.- «Պատմա-բանասիրական հանդես», 1959, N 1, էջ 99-118։
- Բարխուդարյան Ս., Մի քանի դիտողություններ Երևանի Կաթողիկե եկեղեցու արձանագրությունների վերաբերյալ.- «ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների», 1947, № 5, էջ 69-78։
- Բարխուդարյան Ս., Ժողովրդի դերը մեր պատմական հուշարձանների կերտման գործում.- «ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների», 1958, № 8, էջ 43-54։
- Բարխուդարյան Ս. Գ., Հայաստանի կոթողային հուշարձանները.- «ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների», 1960, № 7-8, էջ 53-80։
- Սեդրակ Բարխուդարյան, «Էջմիածնի ավետարանի» գրչության վայրը,- «Բանբեր մատենադարանի», 1958, 4, էջ 43-59։ Արխիվացված 2015-10-29 Wayback Machine
- Սեդրակ Բարխուդարյան, Հերմոնի դպրոցի տեղադրությունն ու գործունեությունը,- «Բանբեր մատենադարանի», 1960, 5, էջ 294-306։ Արխիվացված 2015-10-27 Wayback Machine
- Սեդրակ Բարխուդարյան, Գեղարքունիքի մելիքներն ու տանուտերերը ըստ Տաթևի վանքի մի փաստաթղթի,- «Բանբեր մատենադարանի», 1967, 8, էջ 191-227։ Արխիվացված 2015-10-29 Wayback Machine
- Բարխուդարյան Ս. Գ., Տապանագիր Համամ իշխանի անունով.- «ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների», 1964, № 1, էջ 61-64։
- Бархударян Седрак. Страницы из истории Арцаха и армяно-албанских отношений. Науч. ред.։ А. Акопян, К. Асатрян; Ин-т археологии и этнографии НАН РА. Ер.։ Издательство НАН РА.– Ер.։ Гитутюн, 2011. – 176 с. ISBN 978-5-8080-0875-5
Remove ads
Գրականություն
- Ավագյան Սուրեն, Սեդրակ Բարխուդարյան.- «Լրաբեր Հասարակական Գիտությունների», 1970, № 5, էջ 113-114։
- Պարույր Մուրադյան, Հարյուրամյակների միջով, հարյուրամեակների հետ [Սեդրակ Բարխուդարյանի վաստակը],- «Սովետական Հայաստան», 1976, 16 սեպտ.։
- Գրիգորյան Գ. Մ., Ականավոր վիմագրագետը.- «Լրաբեր Հասարակական Գիտությունների», 2005, № 3, էջ 188-193։
- Սարգսյան Գագիկ Գ., Ասատուրյան Կլարա, Սեդրակ Բարխուդարյան (Ծննդյան 110-ամյակի առթիվ).- «Պատմա-բանասիրական հանդես», 2008, № 2, էջ 287-311։
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads