Օրբելյանների իջևանատուն

From Wikipedia, the free encyclopedia

Օրբելյանների իջևանատունmap
Remove ads

Օրբելյանների իջևանատուն, պատմամշակութային հուշարձան Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Աղնջաձոր գյուղի վարչական տարածքում[2]։ Ընդգրկված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում որպես հանրապետական նշանակության հուշարձան։

Արագ փաստեր Օրբելյանների իջևանատուն, Տեսակ ...

Վարդենյանց լեռնանցքի հարավային կողմում է՝ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի եզրին[2]Բնակավայրից ուղիղ գծով հեռու է 5․4 կմ դեպի հյուսիս[2]։ Պատմականորեն գտնվել է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Վայոց ձոր գավառում։ Եղել է Մետաքսի ճանապարհի սպասարկման համար նախատեսված կառույց-իջևանատուն։

Remove ads

Պատմություն

Կառուցվել է 1332 թվականին իշխան Չեսար Օրբելյանի միջոցներով։ Միջնադարյան Հայաստանի հազվագյուտ քաղաքացիական ամբողջական շինություն է և ունի պատմաճարտարապետական արժեք։ 14-րդ դարի Հայաստանի համար ներկայացնում է նոր հորինվածք ու կառուցվածքային լուծում։

13-14-րդ դարերում, այժմյան Վայոց ձորի և Սյունիքի մարզերը պատկանում էին Սյունիքի իշխանությանը, որի տիրակալն էր Օրբելյանների տոհմը։ Վերջիններս Չինգիզ խանի թոռից ոչ միայն ետ են վերցնում իրենց հողերը, այլ նաև կարողանում են ազատորեն զբաղվել ներքին գործերով, մասնավորապես՝ շինարարությամբ։

Remove ads

Ճարտարապետական նկարագիր

Քարավանատունը ունի ճարտարապետական մեծ ընդհանրություն գյուղական բնակելի տան հետ։ Հատկապես դա վերաբերվում է գլխավոր դահլիճի հատակագծին։ Դա 13x26մ ուղղանկյունաձև սենյակ է, որը յոթ զույգ մույթերով բաժանվում է միջին (5,3մ) և կողային (3,05մ, 3,02մ) նավերի։ Դահլիճը լուսավորվում է երեք երդիկների միջոցով[3]։ Երկարությունը 35,5մ է, տարածքը՝ 298 քառ.մ։ Ունի եռանավ դահլիճ՝ 7 զույգ մույթերով, բաժանված միջին և կողային նավերի, միակտոր քարե ջրավազան։ Մույթերի միջև կառուցված են մսուրները՝ 64 ձիերի համար։ Վերջում կան 2 փոքրիկ սենյակներ՝ հյուրերի համար։ Նախասենյակի մուտքն ունի հարուստ հարդարանք։ Շքամուտքի երկու կողմից տեղադրված են կենդանիների պատկերներ, արևելյան մասում՝ ցուլ, արևմտյան մասում՝ մարդու դեմքով առյուծ՝ թագը գլխին, որի վրա օձ է հարձակվում։

Քարավանատան շքամուտքը հայ միջնադարյան նոր ճարտարապետական ոճի նմուշներից էր, որը այդ ժամանակ ձևավորվում էր քաղաքներում։ Ճարտարապետները մտահոգ էին, որ շենքը գեղեցիկ տեսք ունենար մոտ հեռավորությունից, տարբերվեր հարևան կառույցներից և ուշադրություն գրավեր։ Այդ պատճառով ճակատի ձևավորումը դեկորատիվ միջոցներով կարևոր դեր ուներ։ Ճարտարապետները դիմում են շթաքարային բարձրաքանդակներին, որի կարկառունությունը յուրահատուկ նրբերանգ է տալիս՝ շնորհիվ լույսի և ստվերի խաղի։ Քարավանատանը, այդպիսի աստիճանաձև զարդաքանդակով, հարդարված է սլաքաձև խորշը, մուտքի վերևում։

Քարավանատունն ավերվել է 15-16-րդ դարերում, հիմնովին նորոգվել է 1956-1959 թվականներին։ Ամբողջովին վերականգնվել է կտուրի սալածածկը, նորոգվել են հարավային պատը, ներսի խարխլված պատերն ու կամարները։ Կառույցը պատկանում է բազիլիկաձև տիպին։

Շենքի ճակատի երկու բարձրաքանդակները Օրբելյանների իշխանական տան զինանշաններն են[4]։

Remove ads

Նշանակություն

Հիմնականում կանգուն մնացած և հստակ թվագրված քարավանատունը ՀՀ տարածքում պահպանված այն փոքրաթիվ հուշարձաններից է, որի գոյությունը խոսուն վկայությունն է Չինաստանից դեպի Միջերկրականի ափերը ձգվող միջնադարյան «Մետաքսի ճանապարհային մշակույթում» Հայաստանի ակտիվ ներգրավվածության մասին՝ լրացնելով հայ և օտար մատենագիր աղբյուրներից հայտնի առևտրային և մշակութային փոխհարաբերությունների մասին տվյալները[5]։

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads