Սերը բառեր չի հասկանում

From Wikipedia, the free encyclopedia

Սերը բառեր չի հասկանում
Remove ads

Սերը բառեր չի հասկանում (թուրքերեն՝ Aşk Laftan Anlamaz), թուրքական ռոմանտիկ հեռուստասերիալ, որը ցուցադրվել է Show TV-ով յուրաքանչյուր չորեքշաբթի երեկոյան[1]։ Պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի հունիսի 15-ին։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Բուրաք Դենիզը և Հանդե Էրչելը։ Հեռուստասերիալի ռեժիսորը Բուրաք Սաղյաշարն է, իսկ սցենարիստը` Նուրայ Ուսլուն։ Յուրաքանչյուր սերիայի տևողությունը մեկ ու կես ժամից երկու ժամ է։

Արագ փաստեր Սերը բառեր չի հասկանումթուրքերեն՝ Aşk Laftan Anlamaz, Ժանր ...
Remove ads

Սցենար

Հայաթը (Հանդե Էրչել) երիտասարդ աղջիկ է, ով Գիրեսունից եկել է Ստամբուլ` սովորելու և աշխատելու։ Սակայն գործ գտնելը Ստամբուլի պես քաղաքում այդքան էլ հեշտ չէ երիտասարդ աղջկա համար։ Պատահաբար նա փողոցում ծանոթանում է երիտասարդ գործարար Մուրաթի հետ (Բուրաք Դենիզ)։ Նրանց առաջին հանդիպումը այդքան էլ խոստումնալից չէր։ Մուրաթի պատճառով Հայաթը ուշանում է աշխատանքի ընդունման հարցազրույցից։ Գալով հարցազրույցի՝ նա պատահաբար ծանոթանում է Սունա Պեկթաշ անունով աղջկա հետ, ում հայրը խնդրել էր իր ընկերոջը թափուր աշխատատեղի համար հենց իր աղջկան գործի ընդունել։ Սակայն Սունան չէր ուզում այդտեղ աշխատել։ Հայաթը սկսում է հանդես գալ Սունա Պեկթաշ անունով` նախօրոք պայմանավորվելով Սունայի հետ։ Նա չէր էլ կարող պատկերացնել, որ իր նոր տնօրենը կլինի Մուրաթը։

Remove ads

Դերասանական կազմը

Մանրամասն տեղեկատվություն Դերասան, Դեր ...
Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads