Սերիա A (Բրազիլիա)

From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Բրազիլիայի ֆուտբոլի առաջնություն (բրազ.-պորտ.՝ Campeonato Brasileiro Série A ) — Բրազիլիայի առաջատար ակումբների մրցաշար, որտեղ որոշվում է Բրազիլիայի չեմպիոնը։

Արագ փաստեր
Remove ads

Պատմություն

Բրազիլիա — դաշնային հանրապետություն։ Եվ այս կարգին երկրում հստակորեն հավատարիմ են մնում նաև սպորտի մեջ, և ֆուտբոլը բացառություն չէ։ 20-րդ դարի սկզբին պետության տարբեր նահանգներում սկսեցին կազմակերպել սեփական առաջնություններ, և ֆուտբոլային ասոցացիաների միջև փոխհարաբերությունները հաճախ բավականին լարված էին լինում, ինչը որոշակիորեն ազդում էր նաև ազգային հավաքականի կազմավորման գործընթացի վրա։ Նահանգների առաջնությունների հզորության մասին կարելի է դատել՝ ելնելով նրանից, որ 1970թ․ դրությամբ Բրազիլիայում, որը արդեն 3 անգամ նվաճել էր աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը, փաստացի պաշտոնական առաջնություն գոյություն չուներ։

Սկզբնական շրջանում առաջատար էին Սան-Պաուլո (Պաուլիստայի առաջնություն) և Ռիո դե Ժանեյրո/Գուանաբարա (Կարիոկայի առաջնություն) նահանգների մրցաշարերը։ 1950-ական թվականներից սկսած նրանց միացան նաև Ռիու Գրանդի դու Սուլ (Գաուշուի առաջնություն) և Բաիի (Բաիանոյի առաջնություն) նահանգները։ Այժմ վերջինս կորցրել է իր հեղինակությունը, իսկ 4-րդ տեղում է Մինաս Ժերայս նահանգի Մինեյրոյի առաջնությունը (1960-ական թվականներից)։

Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում հայտ ներկայացնելու համար պահանջվում էր միասնական առաջնություն ունենալ։ Սկզբում դրա դերը խաղում էր Բրազիլիայի գավաթը, որը պորտուգալերենով անվանվում էր Taça Brasil, հետո Ռոբերտաոյի առաջնություն (վերջինս Ռիո Սան Պաուլո նահանգի հին առաջնության ընդհանրացված տարբերակն էր ամբողջ Բրազիլիայի համար)։

1971թ․ սկսած Բրազիլիան վերջապես ունեցավ պաշտոնական առաջնություն։ Նահանգների նախընտրությունները բավարարելու համար Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան հաճախ փոխում էր առաջնության ձևաչափը և մասնակիցների քանակը։ Առաջնությունները երկար ժամանակ ուղեկցվում էին բազմաթիվ սկանդալներով։

1987թ․ սա հանգեցրեց Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից իրենց «Տասներեքի ակումբ» կոչող ակումբներին առանձին առաջնություն տեղափոխելուն, որն ավարտվեց «Ֆլամենգոյի» հաղթանակով (առաջնությանը մասնակցեցին Բրազիլիայի ամենահզոր և ամենահայտնի ակումբները և իր մակարդակով պաշտոնական առաջնությունը չէր կարող համեմատվել այս առաջնության հետ)։ Աստիճանաբար իրավիճակը հարթվեց, չնայած 2000թ․ առաջնությունը ընդհանրապես փլուզվեց․ դրա փոխարեն անցկացվեց Ժոաո Ավելանժայի գավաթը, բայց հաղթողը (Վասկո դա Գամա) համարվում է Բրազիլիայի լիակատար չեմպիոն։

Վերջապես, սկսած 2003 թվականից, չեղյալ հայտարարվեց մրցույթի օլիմպիական համակարգը, և մրցաշարը դարձավ լիակատար առաջնություն՝ հաղթողի որոշման երկշրջան սկզբունքով։

  • 2008թ․ առաջնության հաղթանակից հետո «Սան Պաուլոն» դարձավ առաջին ակումբը, որին հաջողվեց 6 անգամ դառնալ Բրազիլիայի չեմպիոն և առաջին ակումբը, որին հաջողվեց հաղթել այն 3 տարի անընդմեջ։

2010թ․ վերջին Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան հեղափոխական որոշում կայացրեց։ Բրազիլիայի գլխավոր ֆուտբոլային կազմակերպությունը հավասարեցրեց Բրազիլիայի հին գավաթը (Բրազիլիայի բաժակ) և Ռոբերտաոյի գավաթը Բրազիլիայի չեմպիոնի տիտղոսի հետ։ Այդպիսով, ընդհանուր բրազիլական մրցաշարերում տարած հաղթանակների թվով ամենատիտղոսակիր ակումբները դարձան «Սանթոսը» (Պելեի ժամանակաշրջանում 5 անգամ անընդմեջ հաղթելով Բրազիլիայի գավաթը և Ռոբերտաոյի մեկ գավաթ) և Պալմեյրասը (երկուական անգամ հաղթելով Բրազիլիայի «հին» գավաթը և Ռոբերտաոյի գավաթը․ հատկանշական է, որ 1967թ․ ակումբը երկու մրցաշարերում էլ հաղթանակ է տոնել[1][2]։

Remove ads

Ձևաչափ

Բրազիլիայի առաջնությանը մասնակցում են 20 ակումբներ։ Մրցաշրջանի ընթացքում (մայիսից դեկտեմբեր) յուրաքանչյուր ակումբ մյուսների հետ խաղում է երկու անգամ՝ մեկ անգամ սեփական դաշտում, մեկ անգամ մրցակցի, ընդհանուր առմամբ 38 հանդիպում։ Ակումբները մրցաշարարային աղյուսակում դասավորվում են ըստ հավաքած միավորների, հաղթանակների, գնդակների տարբերության և գոլերի քանակով։ Յուրաքանչյուր մրցաշարի ավարտին ակումբը, որը հավաքել է ամենաբարձր միավորները, նվաճում է առաջնության հաղթողի տիտղոսը։ Եթե երկու կամ ավելի ակումբների միջև միավորները հավասար են, կիրառվում են հետևյալ կանոնները[3]

Եթե միավորների քանակը երկու կամ ավելի ակումբների միջև հավասար է, ապա հորիզոնականի որոշման համար հաշվի են առնվում հետևյալ գործոնները․

  • Հաղթած խաղերի քանակ,
  • խփած և բաց թողած գոլերի տարբերություն,
  • խփած գոլերի քանակ,
  • անձնական ռեկորդ (արտագնա գոլերի գործող կանոններով, եթե հաշվի են առնվում միայն երկու ակումբներ).

Եթե բոլոր ցուցանիշները հավասար են, հաղթողը որոշվում է ըստ արդար խաղի․

  • նվազագույն քանակությամբ դեղին քարտեր,
  • նվազագույն քանակությամբ կարմիր քարտեր։

Եթե այսպիսի իրավիճակ առաջանում է այն ակումբների միջև, որոնք պայքարում են առաջնությունում մնալու կամ միջազգային մրցաշարի մասնակցելու համար արդար խաղը հաշվի չի առնվում․ չեզոք դաշտում տեղի ունեցող փլեյ-օֆֆ խաղը որոշում է հաղթողին, որը զբաղեցնում է մեկով բարձր հորիզոնական վերջնական մրցաշարային աղյուսակում։ Հակառակ դեպքում վիճակահանությունը կորոշի վերջնական դիրքերը։

Մրցաշրջանի արդյունքներով Սերիա Բ-ում առավելագույն միավորներ հավաքած 4 ակումբները փոխարինում են Սերիա Ա-ում վերջին 4 հորիզոնականը զբաղեցրած ակումբներին։

Remove ads

Միջազգային մրցաշարեր

Սկսած 2016թ․ մրցաշրջանից Սերիա Ա-ի 6 լավագույն ակումբները հաջորդ տարի մասնակցում են Լիբերտադորեսի գավաթին։ Առաջին 4 ակումբները միանգամից խմբային փուլ են անցնում։ 5-րդ և 6-րդ հորիզոնականները զբաղեցրած ակումբները մրցաշարը սկսում են 2-րդ փուլից և պետք է անցնեն որակավորման երկու փուլ, որպեսզի հայտնվեն խմբային փուլում։

Բրազիլական ակումբները նաև կարող են մասնակցել Լիբերտադորեսի գավաթին՝ հաղթելով հենց մրցաշարը, Բրազիլիայի գավաթը կամ Հարավամերիկյան գավաթը։ Եթե ակումբը, որը ավարտում է մրցաշրջանը առաջին վեցնյակում, դառնում է Բրազիլիայի գավաթի, Հարավամերիկյան գավաթի կամ Լիբերտադորեսի գավաթի հաղթող, ապա Լիբերտադորեսում մնացած տեղերը հատկացվում են մրցաշարային աղյուսակում հաջորդ լավագույն հորիզոնականները զբաղեցրած ակումբներին։ Այսինքն՝ 7-րդ, 8-րդ և 9-րդ տեղերը զբաղեցրած ակումբները նույնպես կարող են հնարավորություն ստանալ մասնակցելու մրցաշարի առաջին փուլին։

Բացի դրանից, սկսած 2016թ․ մրցաշրջանից, ակումբները, որոնք Սերիա Ա-ում զբաղեցնում են 7-րդից 12-րդ հորիզոնականները, իրավունք են ստանում հաջորդ տարի մասնակցելու Հարավամերիկյան գավաթին։ Բայց, ինչպես նշեցինք, կախված 3 գավաթների խաղարկությունների արդյունքներից՝ Հարավամերիկյան գավաթին կարող են մասնակցել 13-րդ, 14-րդ և անգամ 15-րդ հորիզոնականները զբաղեցրած ակումբները։ Այդպիսով, Սերիա Ա-ն կարող է մայրցամաքային առաջնություններին որակավորել 12-ից մինչև 15 ակումբներ։

Բրազիլիայի գավաթ (1959—1968)

Մանրամասն տեղեկատվություն Մրցաշրջան, Հաղթող ...

Ակումբների նվաճումներ

Մանրամասն տեղեկատվություն Ակումբ, Հաղթանակներ ...
Remove ads

Ռոբերտանի գավաթի հաղթողներ

Անցկացվել է Ռոբերտանի գավաթի (պաշտոնապես՝ Ռոբերտո Գոմես Պեդրոզի գավաթ) 4 խաղարկություն, որոնք այժմ համարվում են Բրազիլիայի առաջնության նախատիպերը։

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Ակումբ ...

Ակումբների նվաճումներ

Մանրամասն տեղեկատվություն Ակումբ, Հաղթող ...
Remove ads

Սերիա Ա-ի հաղթողներ

Մանրամասն տեղեկատվություն Առաջնության անվանում, Տարի ...

Առաջնությունում ակումբների նվաճումներ՝ սկսած 1971 թվականից

Մանրամասն տեղեկատվություն Ակումբ, Տիտղոսներ ...
Remove ads

Ընդհանուր արդյունք

Մանրամասն տեղեկատվություն Ակումբ, Տիտղոսներ ...
Remove ads

Գրականություն

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads