Սիդ

From Wikipedia, the free encyclopedia

Սիդ
Remove ads

«Սիդ» (ֆր.՝ Le Cid), Պիեռ Կոռնեյլի թատերական պիեսը (տրագիկոմեդիա)։ «Սիդ»-ը առաջին անգամ բեմադրվել է 1636 թվականի դեկտեմբերին կամ 1937 թվականի հունվարին։

Արագ փաստեր Սիդֆր.՝ Le Cid, Հեղինակ ...
Remove ads

Ստեղծում և բեմադրություն

«Սիդ» ողբերգությունը (որը նա կոչել է «տրագիկոմեդիա»՝ ընդգծելով տրագեդիայի համար անհնարին երջանիկ ավարտը) Կոռնեյլը գրել է 1636 թվականին, երբ գտնվում էր Ռուանում։ Պիեսի գլխավոր հերոսը դարձել է իսպանական Ռեկոնկիստայի հերոս Ռոդրիգո Դիասը՝ հայտնի որպես Սիդ Կամպեադոր, իսկ որպես գրական նյութ Կոռնեյլը վերցրել է իսպանական սիրերգներն ու Գիլյեն դե Կաստրոյի «Սիդի երիտասարդությունը» դրաման[2]։ Այս պիեսից նա վերցրել է 72 լավագույն բանաստեղծությունները (Գրական հանրագիտարանը նշում է, որ նման փոխառությունները կլասիցիզմի դարաշրջանում բառացիկ երևույթ չէին)։

«Սիդ»-ի առաջին բեմադրությունը եղել է 1636 թվականի դեկտեմբերին Մարե թատրոնում (ֆր.՝ Théâtre du Marais) (որոշ աղբյուրով՝ հաջորդ տարվա դեկտեմբերին[2]

Remove ads

Գործող անձինք

  • Դոն Ռոդրիգո, դոն Դիեգոյի տղան և Խիմենայի սիրեցյալը։ «Սիդ» անունը հիշատակվում է թագավորի կողմից՝ 4-րդ և 5-րդ արարվածներում
  • Խիմենա, դոն Գոմեսի դուստրը
  • Դոն Գոմես, կոմս Գորմաս, Խիմենայի հայրը։
  • Դոն Դիոգե, Դոն Ռոդրիոգոյի հայրը
  • Դոնյա Ուռակա, կաստիլական ինֆանտա (գաղտնի սիրահարված է Ռոդրիգոյին)
  • Դոն Ֆերնանդո, առաջին կաստիլական թագավոր
  • Դոն Սանչո, Խիմենային սիրահարվածը
  • Էլվիրա, Խիմենայի դաստիարակչուհին
  • Լեոնոր, ինֆանտայի դաստիարակչուհին
  • Դոն Արիաս և դոն Ալոնսո, կաստիլյան ազնվականներ։
Remove ads

Սյուժե

Thumb
Էլիզա Ռաշելը Խիմենայի դերում։

Դոն Ռոդրիգոն, սիրահարված լինելով կոմս Գորմասի աղջկան՝ Խիմենային, ստիպված է լինում մենամարտի կանչել սիրելի աղջկա հորը, ով ապտակ հասցնելով խորը վիրավորել էր իր հորը։ Ընտրությունը սիրո և որդիական պարտքի միջև, Ռոդրիգոն կատարում է վերջինի օգտին և մենամարտի ժամանակ սպանում է Գորմասին։ Այժմ արդեն Խիմենան է ընտրության առջև․ նա առաջվա պես սիրում է Ռոդրիգոյին, սակայն հոր մահը նրա մոտ վրեժի ծարավ է առաջացնում։ Ինչպես Ռոդրիգոն, այնպես էլ Խիմենան պարտքը ավելի վեր է դասում սիրուց և արքայից պահանջում է սիրեցյալի մահը։

Ողբերգական հանգուցալուծումը կանխում է սարացինների գիշերային հարձակումը, որին դիմադրում է Ռոդրիգոյի գլխավորությամբ ջոկատը։ Արքան՝ տպավորված նրա հավատարմությամբ և հայրենասիրությամբ, որոշում է կախաղանը փոխարինել Ռոդրիգոյի և Խիմենայի պաշտպան դոն Սանչոյի մենամարտով։ Մենամարտի հաղթողը պետք է ստանար Խիմենայի ձեռքը։ Երբ մենամարտից հետո պարտված Սանչոն հայտնվում է Խիմենայի առաջ, նա, համոզված լինելով, որ Ռոդրիգոն սպանված է, նրա իրական զգացմունքներն է ցույց տալիս։ Դրանից հետո նա ստիպված է հրաժարվել վրեժից, և թագավորը թույլատրում է նրանց ամուսնանալ։

Արագ փաստեր

Աղբյուրներ

  • Пьер Корнель. Сид // Пьесы / (пер. Лозинский, Михаил Леонидович). — М.: Московский рабочий, 1984.

Ծանոթագրություններ

Գրականություն

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads