Սիդհարթա (վեպ)
վեպ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
«Սիդհարթա» (գերմ.՝ Siddhartha), Հերման Հեսսեի այլաբանական վեպ-առակը, որն առաջին անգամ հրատարակվել է S. Fischer Verlag հրատարակչության կողմից 1922 թվականին։ Վեպը պատմում է Գաութամա Բուդդայի ժամանակակից բրահման Սիդհարթայի հոգևոր ինքնաճանաչման ճանապարհի մասին։ Այն Հեսսեի 9-րդ վեպն է, գրված է գերմաներեն, պարզ, քնարական ոճով։ ԱՄՆ-ում տպագրվել է 1951 թվականին և ազդեցիկ դարձել 1960-ականներին։ Հեսսեն վեպը նվիրել է Ռոմեն Ռոլանին[1] և Վիլհելմ Գանդերտին։
«Սիդհարթա» բառը կազմված է սանսկրիտի 2 բառերից՝ «սիդհա» (նվաճած)+ «արթա» (այն, ինչ փնտրում է), ինչը միասին նշանակում է «նա, ով հասել է նպատակին» կամ «նա, ով գտել է իմաստը (գոյը)»[2]։ Իրականում այն Բուդդային տրված մականուններից էր, իսկ գրքում Բուդդան հիշատակվում է որպես «Գոթամա»[3]։
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads