Սիմեոն Ա Երևանցի
հայ քահանա, Ամենայն Հայոց Կաթողիկոս From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Սիմեոն Ա Երևանցի (1710[1][2][3], Երևան[3] - 1780[1][2][3], Վաղարշապատ, Q55703049?, Երևանի խանություն, Աֆշարյան կայսրություն[3]), Ամենայն Հայոց Կաթողիկոս, XVIII դարի հայ ականավոր աստվածաբան, մատենագիր, մշակութային և քաղաքական գործիչ։
Remove ads
Կենսագրություն
Ուսումնառությունն ու հոգևոր ողջ գործունեությունը կապվում են Սուրբ Էջմիածնի և Հայ առաքելական եկեղեցու հետ։ 1752-ին Սիմեոն Երևանցին արդեն վարդապետ էր, իսկ 1759-ին՝ եպիսկոպոս։ 1756 թ. Սիմեոն Երևանցի վարդապետը գնում է Կոստանդնուպոլիս, որտեղ և շարունակում է իր հոգևոր գործունեությունը։ Եղել է նվիրակ Կոստանդնուպոլսում, այնուհետև՝ Մադրասում։ 1763 թ. մարտի 21-ին վախճանվում է Հակոբ Ե Շամախեցի կաթողիկոսը և մեկ ամիս անց՝ ապրիլի 20-ին Սիմեոն եպիսկոպոս Երևանցուն օծում են իբրև ամենայն հայոց կաթողիկոս։
Remove ads
Գործունեություն
Իր տասնյոթամյա հայրապետության ընթացքում (1763-1780) Սիմեոն կաթողիկոսը աչքի է ընկնում ոչ միայն ազգային-հայրենասիրական, հոգևոր ու մշակութային, այլև շինարարական ու նորոգչական հսկայածավալ աշխատանքներով։ Նախ և առաջ վերաշինում է Մայր Աթոռի արտաքին պարիսպը, որի գոյություն չունենալու պատճառով վանքապատկան մի շարք շինություններ բազմիցս ենթարկվում էին ասպատակողների վայրագություններին։ Պարսպի շինության ժամանակ Վաղարշապատ գյուղի այն տները, որոնք խառնիխուռն շինություններով շրջապատել էին Մայր Աթոռը, քանդում ու հեռացնում է Մայրավանքից մոտ 200-250 մ դեպի հյուսիս։ Այնուհետև իր միջոցներով կառուցում է արդեն նոր գյուղի տներն ու գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցին, որը կանգուն է մինչ օրս։
Սիմեոն Ա Երևանցու շինարարական գործերի թվին են պատկանում Մայր Աթոռի սեղանատան, մոմատան, դպրատան, միաբանական խցերի, նոր քանքանի, ձիթահանքի և այլնի կառուցումները։ Նորոգել է Մայր տաճարի չորս հաստահիմն և բարձր սյուները, իսկ 1771 թվականին Մայր Աթոռում Սիմեոն Երևանցու ջանքերով հիմնվում են առաջին տպարանը, ապա թղթի գործարանը (1776 թ.)[4]։
Իր գործունեության ընթացքում Սիմեոն կաթողիկոսը կարգավորել է նաև հայոց Տոնացույցը, որն էլ տպագրեց իր հիմնած տպարանում՝ 1774 թ.։
Remove ads
Մահ
1779 թվականից սկսած Սիմեոն Երևանցու մոտ նկատվում է հիվանդության խորացում, իսկ 1780 թվականի հուլիսի 16-ին, Վարդավառի օրը, վախճանվում է հայոց շինարար կաթողիկոսը։ Նրա աճյունն ամփոփված է Սբ. Գայանե եկեղեցու գավթի հարավային կողմում։ Տապանաքարն ունի չափածո արձանագրություն։
Կաթողիկոսական գահին Սիմեոն Ա Երևանցուն հաջորդում է Ղուկաս Ա Կարնեցին։
Հիշատակ
Սիմեոն Երևանցու անունով Երևանի Կոնդ թաղամասում կոչվում է փողոց։
Աշխատություններ
Սիմեոն կաթողիկոսի գիտական ժառանգության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում նրա «Ջամբռ» աշխատությունը[5], ուր ամփոփված են ոչ միայն հայ ժողովրդի ու եկեղեցու, այլև տիրապետության հասած երկրների ռազմական, քաղաքական և սոցիալական պատմությունը։ Պաւել Չոբանյանի կողմից կազմվել է Սիմեոն Երևանցու լիակատար մատենագիտությունը[6]։
Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի կարգադրությամբ՝ հավատացյալների կողմից սիրված «Տէր ողորմեա» աղոթքն հավելվել է Սուրբ Պատարագի մեջ։ Մինչ այդ, երգը ցասման ժամի մաս է կազմել ու ընդհանրապես կատարվում էր բնական աղետների և թշնամիների հարձակումների ժամանակ։
Remove ads
Գրականություն
- Հ. Աբրահամյան, Թղթի գործարան Հայաստանում,- «Գիտական նյութերի ժողովածու», Երեւան, 1941, թիվ 1, էջ 61-72։
- Երուանդ Շահազիզ, Մեծագործ Սիմէոն Երևանցին,- «Հասկ», Բ տարի, 1949-1950, էջ 209-234։
- Վարազդատ Յարութիւնեան, Սուրբ Էջմիածնի շինարար գահակալները, Երևան, 1996։
- Լեո, Հայոց պատմութիւն, հտ. 3, գիրք 2, Երևան, 1973։
- Մսեր Մսերեանց, Պատմութիւն կաթողիկոսաց Էջմիածնի ի Սիմէօնէ մինչև ցՅովհաննէս Ը, Ամք Տեառն 1763-1831, Մոսկուա, 1876, էջ 1-4։
- Մաղաքիա Օրմանեան, Ազգապատում, մասն Բ, Կ. Պոլիս, 1914, § 2070-2139։ Արխիվացված 2019-02-14 Wayback Machine
- Թադեոս Ավդալբեգեան, Սիմէոն կաթողիկոսի «Յիշատակարան»-ի ծածկագիրը, - Ավդալբեգեան Թ., Հայագիտական հետազոտություններ, Երևան, 1969, էջ 361-338։
- Հրաչյա Աճառյան, Հայոց անձնանունների բառարան, հտ. Դ, Երևան, 1948, էջ 518-519։
- Բաբայան Լ. Հ., Դրվագներ Հայաստանի XIV-XVIII դարերի պատմագրության, Երևան, 1984, էջ 201-209։
- Sebouh Aslanian, Dispersion History and the Policentric Nation։ The Role of Simeon Yerevantsi's Girk or koci Partavcar in the 18th Century Nation Revival, Venise-S. Lazarus, 2004 (Bibliotheque d'Arménologie "Bazmavep" N 39).
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads