Սիմոն Ալաջալով

հայ թատերական նկարիչ From Wikipedia, the free encyclopedia

Սիմոն Ալաջալով
Remove ads

Սիմոն Հովհաննեսի Ալաջալով (Ալաջալյան) (օգոստոսի 6, 1902(1902-08-06)[1], Բաքու, Ռուսական կայսրություն[1] - 1997, Երևան, Հայաստան), հայ թատերական նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1962)։

Արագ փաստեր Սիմոն Ալաջալով, Ծնվել է ...
Remove ads

Կենսագրություն

Ծնվել է Բաքվում։ Միջնակարգ կրթությունն ստացել է Ռոստովում։ 1920 թվականին ընդունվել է Նոր Նախիջևանի Գեղարվեստական ուսումնարանը, որտեղ աշակերտել է Մարտիրոս Սարյանին և Ստեփան Աղաջանյանին։ 1924 թվականին եկել է Երևան, որպես նկարիչ ձևավորող աշխատել Երևանի պետական առաջին թատրոնում, ռեժիսորներ Ա. Բուրջալյանի և Լևոն Քալանթարի հետ։ Այդ թատրոնում ձևավորել է «Առավոտից մինչև կես գիշեր», «Տարտյուֆ», «Ռևիզոր», «Պատվի համար», «Պարտիզպանի շունը», «Թույն», «Օթելլո», «Չար ոգի», «Եկամտավոր պաշտոն», «Մորգանի խնամին», «Տրիլբի», «Պաղտասար աղբար» և այլ բեմադրություններ[2]։

1927 թվականին մեկնել է Մոսկվա, մինչև 1931 թվականը սովորել բարձրագույն նկարչական ուսումնարանում։ Այդ տարիներին նրա ձևավորումով Մոսկվայում Ռ. Ստուդիայում բեմադրվել են «Խաթաբալան» և «Ատամնաբույժն արևելյանը»։ Այնուհետև աշխատել է Մոսկվայի և խորհրդային այլ քաղաքների թատրոններում, պահպանելով սերտ կապը Հայաստանի հետ։ 1933 թվականին նրա ձևավորմամբ է բեմադրվել «Եգոր Բուլըչովը և ուրիշները» Գաբրիել Սունդուկյանի թատրոնում։ Ձևավորել է նաև Երևանի այլ թատրոնների մի քանի բեմադրություններ։ 1962 թվականին ծննդյան 60-ամյակի առթիվ Երևանում կազմակերպվել է նրա նկարների մեծ ցուցահանդես[3][4]։

Remove ads

Պարգևներ, մրցանակներ

  • Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
  • «Պատվո նշան» շքանշան

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads