Սյունյաց թեմ

Հայ առաքելական եկեղեցու թեմ From Wikipedia, the free encyclopedia

Սյունյաց թեմ
Remove ads

Հայ Առաքելական Եկեղեցու Սյունյաց թեմ, Հայ Առաքելական Եկեղեցու գործող թեմերից մեկն, որը ընդգրկում է Հայաստանի Սյունիքի մարզի տարածքը։

Արագ փաստեր Սյունյաց թեմ, Երկիր ...

Պատմություն

Վայոց ձորի թեմի առանձնացում

Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնությամբ 2010 թվականի դեկտեմբերի 10-ին Հայաստանում հիմնվել են երկու նոր թեմեր՝ Վայոց ձորի թեմը և Տավուշի թեմը[1]։

Այս կապակցությամբ, Հայրապետական կոնդակում, մասնավորապես, ասվում է.

Այսօր, երբ Հայրենի մեր երկրում վեր են հառնում խոնարհված աղոթավայրերը, կառուցվում են նոր եկեղեցիներ, ստեղծվել են նոր համայնքներ ու ծուխեր, հրամայական է դառնում նաև եկեղեցավարչական նոր կառույցների հաստատումը։ Հայրապետական այս Կոնդակով Վայոց ձորի մարզի եկեղեցական համայնքներն առանձնացնում ենք Սյունյաց թեմի կազմից, Տավուշի մարզի եկեղեցական համայնքները` Գուգարաց թեմի կազմից և հռչակում ենք ստեղծումը Վայոց թեմի` առաջնորդանիստ Եղեգնաձոր քաղաքով, և Տավուշի թեմի` առաջնորդանիստ Իջևան քաղաքով[1]

Վայոց ձորի թեմի առաջնորդի պաշտոնում ծառայության է կոչվել Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը՝ ազատվելով Սյունյաց թեմի առաջնորդի պաշտոնից։ Սյունյաց թեմի Սյունիքի փոխառաջնորդ Տ. Զավեն աբեղա Յազիչյանը, ազատվելով իր պաշտոնից, նշանակվել է նույն թեմի Առաջնորդական տեղապահ։ Իսկ Գուգարաց թեմի Տավուշի փոխառաջնորդ Տ. Թորգոմ վարդապետ Տոնիկյանը ծառայության է կոչվել Տավուշի թեմում՝ որպես Առաջնորդական տեղապահ[1]։

Remove ads

Տես նաև

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads