Սուբռահմանյան Չանդրասեկհար

From Wikipedia, the free encyclopedia

Սուբռահմանյան Չանդրասեկհար
Remove ads

Սուբռահմանյան Չանդրասեկհար (/ˌtʃʌndrəˈʃeɪkɑr/ անգլ.՝ Subrahmanyan Chandrasekhar, թամիլերեն՝ சுப்பிரமணியன் சந்திரசேகர், հոկտեմբերի 19, 1910(1910-10-19)[1][2][3][…], Լահոր, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան - օգոստոսի 21, 1995(1995-08-21)[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկյան ֆիզիկոս և աստղաֆիզիկոս։ Ազգությամբ հնդիկ, Չանդրասեկհարա Վենկատա Ռամանի՝ ֆիզիկայի նոբելյան մրցանակակրի զարմիկը։

Արագ փաստեր Սուբռահմանյան Չանդրասեկհարթամիլերեն՝ சுப்பிரமணியன் சந்திரசேகர், Ծնվել է ...

Ավարտել է Մադրասի համալսարանը (19301933 թ. փիլիսոփայության դոկտորի աստիճան է ստացել Քեմբրիջի համալսարանում, որտեղ և աշխատել է մինչև 1936 թ.։ 1936 թ. տեղափոխվել է ԱՄՆ (1953 թ. ընդունել է ամերիկյան հպատակություն) և 1937 թվականից աշխատել Յերքի աստղադիտարանում ու դասավանդել Չիկագոյի համալսարանում (1942 թվականից՝ պրոֆեսոր)։ Լոնդոնի թագավորական ընկերության (1944), Գիտությունների և արվեստների ամերիկյան ակադեմիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների Գիտությունների Ազգային Ակադեմիայի անդամ։

Remove ads

Աշխատանքները

Աշխատանքները վերաբերում են աստղերի կառուցվածքին, մթնոլորտին ու դրանց դինամիկային, մաթեմատիկական ֆիզիկային։ Զարգացրել է սպիտակ թզուկների տեսությունը, որը կանխատեսում է դրանց զանգվածների սահմանի գոյությունը և տալիս աստղի զանգվածի ու շառավղի ունիվերսալ առնչությունը, վերջինս որոշում է աստղերի էվոլյուցիայի վերջնական փուլերը։ Հետազոտել է աստղային համակարգերի դինամիկան, ճառագայթային էներգիայի փոխանցումը աստղերի հարթ-զուգահեռ մթնոլորտներում։ Դիտարկել է հիդրոդինամիկական և հիդրոմագնիսական կայունության խնդիրները հարաբերականության ընդհանուր տեսության շրջանակներում։

1983 թ․ Ուիլյամ Ֆաուլերի հետ ֆիզիկայի Նոբելյան մրցանակ է ստացել աստղերի էվոլյուցիայի և կառուցվածքի մասին աշխատությունների համար։

Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads