Սուլթան

From Wikipedia, the free encyclopedia

Սուլթան
Remove ads
Remove ads

Սուլթան (արաբ․՝ سلطان) ազնվական տիտղոս մի քանի պատմական նշանակությամբ։ Սկզբնապես այն արաբերեն գոյական էր, որը նշանակում է "ուժ", "իշխանություն", "տիրակալ": Հետագայում այն օգտագործվեց որպես տիտղոս իշխանության գլուխ կանգնած անձանց կողմից, որպես խալիֆին հավասար իշխանություն ունեցող կամ խալիֆայութան ենթակայության տակ գտնվող հզոր նահանգապետ։

Thumb
Սուլթան Մեհմեդ II-ը համարվում է Օսմանյան կայսրության ամենանշանավոր սուլթաններից մեկը:

Սուլթանի ենթակայության տակ գտնվող տարածքները կոչվում էին սուլթանություն (سلطنة):

Կին սուլթաններին արևմուտքում կոչում էին Սուլթանա. այս տիտղոսը նաև որոշ մուսուլմանական երկներում տրվում էին կին կառավարիչներին կամ սուլթանի մորը։ Թուրքերենով և օսմանյան թուրքերeնով սուլթան տիտղոսը տրվում էր կայսերական տիկնոջը, քանի որ թուրքական քերականության մեջ իգական սեռը նման է արական սեռին։ Օսմանյան կայսրությունում սուլթան կոչում էին նաև սուլթանի կնոջը։

Ժամանակակից ժառանգական այն տիրակալները, որոնք ցանկանում են ընդգծել իրենց աշխարհիկ իշխանությունը՝ օրենքի ուժով, սուլթան տիտղոսը փոխարինում են արքա տիտղոսով (իմա՝ արաբերեն «մալիք») և մարանաո լեզվով՝ «Դատու»։

Մանրամասն տեղեկատվություն Մերձավոր Արևելքի տիտղոսներ ...
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուլթան» հոդվածին։
Remove ads
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads