Սուրեն Պետրոսյան
հայ ճարտարապետ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Սուրեն Բոնդոյի Պետրոսյան (1921[1] - 2000[1]), հայ ժայռագրագետ-ճարտարապետ, Հայաստանի ժայռապատկերների ուսումնասիրող, «Էություն» ոգեգաղափարական համակարգի համահիմնադիրներից մեկ[2]։ Եղել է «Հիդրոնախագիծ» համամիութենական ինստիտուտի հայկական մասնաճյուղի ճարտարապետը, Տաթևի և Շամբի հիդրոէլեկտրակայանների նախագծերի հեղինակն է[3][4]։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Remove ads
Կենսագրություն
Ծնվել է 1921 թվականին։ Ավելի քան 20 տարի (1963-1985 թթ.) զբաղվել է ներկա Հայաստանի տարածքի ժայռապատկերների հայտնաբերմամբ ու դրանք թղթին հանձնելով։ Այս աշխատանքի արդյունքում նրա պահուստում կուտակվել են հազարավոր պատկերներ, որոնց մի փոքր մասն է ներկայացվել հանրությանը[5]։
Սուրեն Պետրոսյանը հղացել է քարարվեստի թանգարան՝ Քարադարան[6] հիմնելու գաղափարը[7]։ Սուրեն Պետրոսյանի ժայռապատկերների հավաքածուն պարունակում է ավելի քան 15 հազար արտանկար, որոնց մի մասը 1986 և 1992 թթ. ներկայացրել է ցուցահանդեսներով[7]։ Այդ ժայռապատկերների հենքով նա կազմել է աղյուսակներ, որոնցում համադրված են հայոց և հունական այբուբենների տառանշաններն ու դրանց ժայռափորագիր նմանակները։ Ըստ նրա, հնագույն այս այբուբենները ծագել են Հայկական լեռնաշխարհում և Էգեյան ծովի ափին՝ 5-7 հազար տարվա հնություն ունեցող գաղափարագրերի հիման վրա[7]։
Վախճանվել է 2000 թվականին։
Սուրեն Պետրոսյանի գործը 1987 թվականից շարունակեց աստղաֆիզիկոս, պատմաբան, պ.գ.թ. Կարեն Թոխաթյանը։ Նա 2000 թ. հիմնեց «АRАRА-Т»՝ «Ժայռապատկերների ուսումնասիրության հայկական ակադեմիա» ՀԿ։
Remove ads
Աշխատություններ
- Սուրեն Պետրոսյան // «Հայկական ժայռապատկերներ» // Երևան, «Եգեա», 2005[8]
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads