Սոֆյա Մայլս
բրիտանացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Սոֆյա Ջեյն Մայլս (անգլ.՝ Sophia Jane Myles, մարտի 18, 1980[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան[3]։
Remove ads
Կենսագրություն
Սոֆյա Ջեյն Մայլսը ծնվել է 1980 թվականի մարտի 18 - ին Լոնդոնում, հոգևորականի ընտանիքում։ Նրա մորական տատը ռուս է։ Մինչև 11 տարեկանը ընտանիքն ապրել է Նոթինկ Հիլ թաղամասում, հետո տեղափոխվեցին Այսլվորտ (Լոնդոնի արևմտյան արվարձան)։ Սոֆյան ավարտել է կրոնական դպրոցը, իսկ հետո ընդունվել է Ռիչմոնդյան քոլեջ։
16 տարեկան հասակում դպրոցական ներկայացման ժամանակ նկատվել է սցենարիստ Ջուլիան Ֆելլոուզի կողմից և հրավիրվել է «Արքյազնը և մուրացկանը» (1996 թ.) մինի - սերիալի դերասանական կազմ։ Այս աշխատանքը հանդիսացավ նրա կարիերայի սկիզբը։
Հռչակ է ստացել «Դժոխքից», «Ուրիշ աշխարհ», «Տրիստանը և Իզոլդան» և այլ ֆիլմերում կատարած դերերով։ 2014 թվականն նկարահանվել է «Տրանսֆորմերներ։ Բնաջնջման դարաշրջանը» ֆիլմում[4][5]։
Remove ads
Անձնական կյանք
Մայլսը հանդիպել է դերասան Չարլզ Դենսի հետ, որին հանդիպել է «Նիկոլաս Նիկլբի կյանքը և արկածները» ֆիլմի նկարահանման ժամանակ։ 2005-2007 թվականներին հանդիպել է շոտլանդացի դերասան Դեյվիդ Թենանտի հետ, ում հետ նկարահանվել է «Ֆոյլի պատերազմը» և «Դոկտոր Ով» (սերիա՝ «Աղջիկը բուխարու մեջ») սերիալներում[6]։ 2005 թվականից ապրում է Գրին - Պարկ շրջանում։
Ունի տղա՝ Լյուկը (ծնվել է 2014 թվականի սեպտեմբերի 27-ին)[7][8]։
Remove ads
Ֆիլմագրություն
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads