Սպիտակ լեռան ճակատամարտ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Սպիտակ լեռան ճակատամարտ (Չեխերեն` Bitva na Bílé hoře, Գերմաներեն` Schlacht am Weißen Berg), Երեսնամյա պատերազմի վաղ շրջանի կարևոր ճակատամարտերից մեկը։
Այն տեղի է ունեցել 1620 թվականի նոյեմբերի 8-ին։ 15.000 բոհեմացիներից և վարձկաններից բաղկացած բանակը Կրիստիան Անհալտեցու գլխավորությամբ բանակը պարտություն կրեց Սրբազան Հռոմի կայսր Ֆերդինանդ II-ի Կառլոս Բոնեվենտյուրի գլխավորած և Կաթոլիկ լիգայի Հովհան Ցերկլեսի գլխավորած 27.000 զինվորից բաղկացած միացյալ բանակից Պրահայի մոտ գտնվող Բիլա Հորայում («Սպիտակ լեռ»)[2]։ Այս վայրը ներկայումս Պրահա քաղաքի մաս է կազմում։
Ճակատամարտով ավարտվեց Երեսնամյա պատերազմի Բոհեմական ժամանակահատվածը և սկսվեց Չեխական հողերի անկումը, որը շարունակվեց մյուս 300 տարիներին։ Ճակատամարտի արդյունքում փոխվեց Չեխական հողերի կրոնական պատկանելությունը երկդարյա բողոքական առավելությունից հետո։ Հռոմի Կաթոլիկ եկեղեցին վերադարձրեց կաթոլիկ մեծամասնությունը Չեխական հողերում մինչև 20-րդ դարի վերջը։
Remove ads
Նախապատմություն
17-րդ դարի սկզբին Կաթոլիկ Սրբազան Հռոմեական կայսրության մաս կազմող Բոհեմիայում բնակչության մեծամասնությունը բողոքական էր և պայքարում էր կրոնական և քաղաքական ազատության համար։ 1617 թվականին մահացավ Սրբազան Հռոմի կայսր Մատիասը, ում փոխարինեց նրա զարմիկ Ֆերդինանդը, ով մոլի Կաթոլիկ էր և Հակառեֆորմացիայի կողմնակից։ Սա բերեց բոհեմական բողոքականների ծանր զայրույթին, ովքեր ոչ միայն վախենում էին իրենց կրոնական ազատության համար, այլ նաև Բոհեմիայի սահմանափակ ինքնիշանության համար[3]։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads