Ստաբս (կատու)

From Wikipedia, the free encyclopedia

Ստաբս (կատու)
Remove ads

Ստաբս (անգլ.՝ Stubbs, ապրիլի 12, 1997(1997-04-12)[2], Talkeetna, Մատանուսկա-Սուսիտնա շրջան, Ալյասկա, ԱՄՆ[3][4] - հուլիսի 21, 2017(2017-07-21)[1], Talkeetna, Ալյասկա), արու ընտանի կատու, որը 1997-ից մինչև 2017 թվականը զբաղեցրել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Տալկիտնա քաղաքի պատվավոր քաղաքապետի պաշտոնը։

Արագ փաստեր Ստաբս, Անվան բնօրինակ ...
Remove ads

Կենսագրություն

1997 թվականին, Լորի Սթեքը՝ «Nagley’s General Store» շուկայի կառավարիչը, գտել է ապագա քաղաքապետին կատվի ձագերի համար նախատեսված արկղի մեջ։ Այդ ժամանակ կատվիկը նորածին էր։ Պարզվեց, որ Ստաբսը ունեցել է սեփականատերեր, որոնք հրաժարվել են պահել կենդանուն և հանձնել են շուկային։ Մյուս կատուների մեջ Ստաբսը աչքի էր ընկնում իր պոչի բացակայությամբ[5]։

1997 թվականի Տալկիտնա քաղաքի պատվավոր քաղաքապետի ընտրություններում շատ մարդիկ դժգոհ էին թեկնածուներից՝ քաղաքական գործիչներից և քաղաքացիներից, հետևաբար՝ որոշվեց պաշտոնի թեկնածու առաջադրել մի պոչատ կատվի[6][7]։ Ստաբսի առաջադրումը կատարվել էր միայն հաճույքի և ուշադրության համար, սակայն ի վերջո ամերիկյան այս քաղաքի ամբողջ բնակչությունը (900 մարդ) քվեարկել է հօգուտ կատվի։ Ի վերջո՝ ընտանի այս կատուն ընտրվել է քաղաքապետ՝ զարկ տալով քաղաքում զբոսաշրջության զարգացմանը[8][9]։

2012 թվականի քաղաքապետի ընտրություններում Ստաբսը վերընտրվել է և շարունակել է հանդես գալ քաղաքապետի պաշտոնում[10]։

2013 թվականի սեպտեմբերի 1-ին սովորության համաձայն Ստաբսը գիշերային զբոսանք է կատարել, որի ժամանակ նրա վրա է հարձակվել թափառաշրջիկ մի շուն։ Քաղաքապետը շտապ տեղափոխվել է հիվանդանոց՝ մի շարք լուրջ վնասվածքներով, այդ թվում՝ թոքերի պատռումով և կոտրված կողերով։ Անասնաբույժները կատվի վիճակը գնահատել են ծանր[11][12]։

Համապատասխան բուժումները ստանալուց և ապաքինվելուց հետո Ստաբսը հիվանդանոցից տեղափոխվել է իր «նստավայր»։

Շատ լրատվամիջոցներ և ԶԼՄ-ներ կատվի ընտրվելը խեղկատակություն են համարում։ Հոդվածներից մեկում նշվել է, որ կատվի քաղաքապետ լինելը ոչ ավելին քան կեղծիք է։

Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads