Ստամբուլի ֆոնդային բորսա

From Wikipedia, the free encyclopedia

Ստամբուլի ֆոնդային բորսաmap
Remove ads

Ստամբուլի ֆոնդային բորսա (թուրքերեն՝ Borsa İstanbul, BİST), թուրքական ֆոնդային բորսա, որը գտնվում է Ստամբուլում։ Իր աշխատանքը սկսել է 1985 թվականի դեկտեմբերի 26-ից։ Ներկայիս բորսայի մեջ են միավորվել Ստամբուլի ֆոնդային բորսայի վարչական ստորաբաժանումները (ISE) (թուրքերեն՝ İstanbul Menkul Kıymetler Borsası, IMKB), Ստամբուլի ոսկեարժութային բորսան (թուրքերեն՝ İstanbul Altın Borsası, İAB) և Թուրքիայի արտադրաֆինանսական բորսան (թուրքերեն՝ Vadeli İşlem Opsiyon Borsası, VOB): Բորսան պատկանում է Թուրքիային և համարվում է երկրի միակ ֆինանսական բորսան։ Բորսայում կիրառվում է էլեկտրոնային առևտրի համակարգը, որտեղ բոլոր գործարքները կատարվում են շարունակական աճուրդների միջոցով։ Բաժնետոմսերի և պարտատոմսերի ու մուրհակի շուկաները իրենցից ներկայացնում են բորսայի երկու հիմնական սեգմենտները։ Բորսան հիմնադրման պահին ունեցել է մոտ 423,234,000 (մոտ 240 մլն ԱՄՆ դոլլար)։

Արագ փաստեր Ստամբուլի ֆոնդային բորսա թուրքերեն՝ Borsa İstanbul, Տեսակ ...

Թուրքական ֆոնդային շուկայում չկան սահմանափակումներ արտասահմանյան պորտֆելային ներդրումների համար։ Արտասահմանյան ընկերությունների արժեթղթերը կարող են ստանալ լիսթինգ՝ ISE ֆոնդային շուկայի միջազգային հատվածոմ։ Բորսայի կանոնները համապատասխանում են ԵՄ կողմից սահմանված ստանդարտներին և չափանիշներին։ Քլիարինգը, ծախսերը և սպասարկումը, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին, իրականացվում է բորսայի հաշվարկիչ վարչության կողմից։

Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads