Ստեփանավանի դենդրոպարկ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Էդմոն Լեոնովիչի անվան Սոճուտ դենդրոայգի, հայտնի նաև որպես Ստեփանավանի դենդրոպարկ, գտնվում է Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում, Ստեփանավան քաղաքից 12 կմ հեռավորության վրա[1], Երևանից 155 կմ հյուսիս, ծովի մակերևույթից շուրջ 1450 մետր բարձրության վրա։
Remove ads
Պատմություն
Այգին հիմնադրել է 1931 թվականին լեհ ինժեներ-անտառագետ Էդմոն Լեոնովիչը։ Տարածքը կազմում է շուրջ 35 հա։ Լեոնովիչն աշխատել է որպես բուսաբանական այգու տնօրեն մինչև 1984 թվականը, որից հետո այդ պաշտոնը ստանձնել է նրա որդին։ 1998 թվականին տարածքը նշանակվել է որպես հատուկ պահպանման գոտի։

Այգու 17.5 հա տարածքը բնական անտառ է, իսկ 15 հա զարդանախշերով ծառեր։
Բուսաբանական այգու տարածքը կազմում է շուրջ 35 հա։ Այն բաղկացած է բնական անտառից, զարդանախշերով բույսերից, փոքրատերև լորենու ծառուղիներից և վայրի ծագում ունեցող այլ բուսատեսակներից։ Բույսերի մեծ մասը բերվել է Երևանի բուսաբանական այգուց, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներից՝ Վրաստան, Ուկրաինա, Ռուսաստան, հեռավոր արևելք և այլն։

Բույսերի բազմաթիվ տեսականիներ են ստացվել նաև Գերմանիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Չինաստանից և ԱՄՆ-ից։ Ներկայումս, այստեղ ներկայացված է ավելի քան 500 բուսատեսակ։
Իր գոյության ընթացքում ավելի քան 2500 բուսատեսակներ են փորձարկվել՝ ձգտելով գտնել նոր տեսակներ, որոնք կարող են աճել այստեղ։ Ներկայումս միայն 500 բուսատեսակ է հարմարվել այս ծայրահեղ բնական պայմաններ ունեցող տարածաշրջանում։

Հատուկ արժեք ունի կալիֆորնիական սեքվոյան։ Իրար մոտ տնկած 5 վիթխարի ծառերը դեռ երիտասարդ են և բարձրություն են հավաքելու մի քանի հարյուր տարվա ընթացքում։
Remove ads
Կլիմա
Դենդրոպարկը գտնվում է ծովի մակարդակից 1450 մ բարձրության վրա և ունի ցուրտ կլիմա։ Անձրևի տեղումները կազմում են տարեկան 550 մմ։ Դեկտեմբեր ամսից մինչև մարտ այստեղ ձյուն է նստած։ Բույսերի այս հավաքածուն իրենից գիտական մեծ հետաքրքրություն է ներկայացնում՝ հնարավորություն տալով ուսումնասիրել նոր կլիմայական պայմաններում աճող բույսերի զարգացման փոփոխությունները։
Պատկերասրահ
- Դենդրոպարկ
- Սոճուտ դենդրոպարկի քարտեզը
- Սեկվոյադենդրոն հսկայական
- Էդմոն Լեոնովիչի շիրմաքարը Սոճուտ դենդրոպարկում
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads