Ստեփան Դեմիրճյան
հայ քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ստեփան Կարենի Դեմիրճյան (հունիսի 7, 1959, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 3-րդ և 5-րդ գումարումների պատգամավոր։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դեմիրճյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Remove ads
Կենսագրություն
Ծնվել է 1959 թ. հունիսի 7-ին Երևանում։
1981 թ. ավարտել է Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը։ Ճարտարագետ-էլեկտրիկ։ Տեխնիկական գիտությունների թեկնածու։
Քաղաքական գործունեություն
- 1999-2001 թթ. եղել է Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահի պաշտոնակատար։
- 2001 թ. առ այսօր - ՀԺԿ նախագահ։
- 2003 թ. եղել է ՀՀ նախագահի թեկնածու։
- 2003-2007 թթ. ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Արդարություն դաշինք»)։ «Արդարություն» խմբակցության ղեկավար։
- 2012 թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքից։
Ամուսնացած է, ունի երեք զավակ։
Remove ads
Աշխատանքային գործունեություն
- 1981-1986 թթ. «Հայէլեկտրաշարժիչ» ԱՄ-ում աշխատել է վարպետ, ավագ վարպետ, վերահսկիչ-փորձարկիչ կայանի պետ, հավաքման արտադրամասի պետի տեղակալ, պետ։
- 1986-1988 թթ. եղել է ԽՍՀՄ սարքաշինության, ավտոմատացման միջոցների և կառավարման համակարգերի նախարարության ծրագրավորվող հրահանգասարքերի կառուցվող գործարանի գլխավոր ճարտարագետ, տնօրենի պաշտոնակատար։
- 1988-2003 թթ.` «Մարս» ԱՄ ՓԲԸ գլխավոր տնօրեն։
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads