Սքոթ Ֆալման

From Wikipedia, the free encyclopedia

Սքոթ Ֆալման
Remove ads

Սթոք Էլիոթ Ֆալման (անգլ.՝ Scott Elliot Fahlman, մարտի 21, 1948(1948-03-21), Medina, Օհայո, ԱՄՆ), համակարգչային գիտնական է Կարնեգի Մելոն համալսարանում։ Իր տիրույթում նա հայտնի է ավտոմատ պլանավորված աշխատանքի, սեմանտիկ ցանցի, նեյրոնային ցանցի և Common Lisp ծրագրավորման լեզվի վերաբերյալ իր առաջատար աշխատանքների շնորհիվ[4]։ Ֆալմանը աշխատում է «Սկոն» գիտահետազոտական բազայի ստեղծման վրա, որի հիմքում է իր NETL սեմանտիկ ցանցի նախագիծը[5]։

Արագ փաստեր Սքոթ Ֆալման, Ծնվել է ...
Remove ads

Կյանքն ու կարիերան

Ֆալմանը ծնվել է Օհայո նահանգի Մեդինա քաղաքում։ Լորնա Մայի և Ջոն Էմիլ Ֆահլմանի որդին է[6]։ 1973 թվականին ավարտելով մագիստրատուրան ստացել է մագիստրոսի կոչում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ Նա «Արհեստական բանականության Ամերիկյան ասոցիացիայի» անդամ է։

1996 թվականի մայիսից մինչև 2001 թվականի հուլիս Ֆալմանը ղեկավարել է «Justsystem Pittsburgh Research Center» հետազոտական կենտրոնը։

Ժպիտիկ

Ֆալմանը առաջին ժպիտիկների հեղինակն է[7][8][9], որն իր կարծիքով Կարնեգի Մելոնի ստեղծած հաղորդագրությունների հարթակում պետք է առանձնացներ լուրջ հաղորդագրությունները կատակից։ Նա առաջարկել էր օգտագործել :-) և :-( տարբերակները։ Մինչ նիշերի տեղադրումը 1982 թվականին սեպտեմբերի 19-ին, եղել է նախնական հաղորդագրություն, որից առաջացած այս նիշերը տեղադրվեցին 1982 թվականի սեպտեմբերի 19-ին։ Հաղորդագրությունը ստացվել է Ջեֆ Բիրդից 2002 թվականի սեպտեմբերի 10-ին[10] և այսպիսի տեսք ունի.

19-Sep-82 11:44    Scott E  Fahlman             :-)
From: Scott E  Fahlman <Fahlman at Cmu-20c>

I propose that the following character sequence for joke markers:

:-)

Read it sideways.  Actually, it is probably more economical to mark
things that are NOT jokes, given current trends.  For this, use

:-(

Թեև հենց նա է համարվում ժպիտիկների առաջին օգտագործողը, սակայն նմանատիպ ժպիտիկներ են հայտնվել Reader's Digest ամսագրում 1967 թվականի մայիսին[11]։ Նյու Յորք Թայմսին տված հարցազրույցում Վլադիմիր Նակոբովը ասել է. «Ես հաճախ կարծում եմ, որ պետք է գոյություն ունենա ժպիտի համար հատուկ տպագրական նշան` ինչ-որ գոգված նշան, որը կախված կլինի կլոր շրջանակից[12]։

Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads