Սևդա Սևան
հայ թարգմանիչ, դիվանագետ, գրող From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Սևան Սևդա (Ֆրանսուհի Գևորգի Բահչեջյան, նոյեմբերի 6, 1945, Նովա Զագորա, Բուլղարիայի թագավորություն - մայիսի 16, 2009, Սոֆիա, Բուլղարիա), ազգությամբ հայ բուլղարագիր գրող։ Ծնողները Մեծ եղեռնից փրկված հայեր էին։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Remove ads
Կենսագրություն
Ուսանել է Բուրգասի հայկական վարժարանում։ Ավարտել է Սոֆիայի համալսարանի բուլղարական բանասիրության ֆակուլտետը (1978)։ Աշխատել է «Նարոդնա մլադեժ» թերթի խմբագրությունում։ 1994-1999 թվականներին՝ Բուլղարիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար, 1999-2005 թվականներին՝ արտակարգ և լիազոր դեսպան։
Ստեղծագործել է 1962 թվականից։ Գրական իր ուղու սկզբից ևեթ հանդես է եկել Սևդա Սևան կեղծանունով, որտեղ Սևդան նշանակում է սեր, իսկ Սևանը՝ Հայաստանի ամենամեծ լիճը՝ հայտնի իր զուլալ ու քաղցրահամ ջրով[1]։ 1969 թվականին լույս է ընծայել «Քար քարի վրա» բանաստեղծությունների ժողովածուն (դրանցից շատերը թարգմանվել են հայերեն)։ Հայտնի է դարձել «Ռոդոսթո, Ռոդոսթո…» վեպով, որի առաջին և երկրորդ մասերը լույս են տեսել 1981 և 1988 թթ., թարգմանվել հայերեն և ռուսերեն։ Գրել է նաև «Որևէ տեղ Բալկաններում» (1987), «Տեր-Զոր» վեպերը (եռագրություն), որոնցում ներկայացված են Մեծ եղեռնը, Բալկաններում զորավար Անդրանիկի և բուլղարական զորամասերի ազատագրական համատեղ գործողությունները։
Գրել է 1988 թվականին Բուլղարիայում նկարահանված «Ցեղասպանություն» վավերագրական կինոնկարի սցենարը։ Թարգմանել է Գևորգ Էմինի բանաստեղծություններից («Արդար երգ», 1979, ժողովածու)։
Բազմիցս այցելել է Հայաստան։ Հայտնի է նաև իր հայանպաստ հասարակական գործունեությամբ։ Ամուսինը բուլղար հայտնի արձակագիր Վրբան Ստամատովն է (հայերեն հրատարակվել է նրա «Մակույկով մինչև Արարատ» ստեղծագործությունը), ունի մի որդի՝ Ալեն Լազարով։
2005 թվականին պարգևատրվել է բուլղարական «Стара планина» շքանշանով։ 2006 թվականին արժանացել է բուլղարական ազգային գրական «Константин Константинов» մրցանակի՝ “Հեղինակ“ անվանակարգում։ Բուլղարական մանկական գրականության ասպարեզում ներդրած ավանդի համար ստացել է “Петя Караколев“ մրցանակ[2]։
Remove ads
Ստեղծագործություններ
- „Камък върху камък“ (стихосбирка)
- „Това е мой дълг“ (пътеписи)
- „Родосто, Родосто“ (роман, 1982)
- „Някъде на Балканите“ (роман, 1987)
- „Дер Зор“ (роман, 1993)
- Ռոդոսթո, Ռոդոսթո... (վեպ, 1984 թ., Երևան, «Սովետական գրող» հրատ.)
- Ռոդոսթո, Ռոդոսթո... (վեպի երկու մասերը մեկ գրքով, 1989 թ., Երևան, «Սովետական գրող» հրատ.)
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads