Վալենտինա Տերեշկովա

From Wikipedia, the free encyclopedia

Վալենտինա Տերեշկովա
Remove ads

Վալենտինա Տերեշկովա (ռուս.՝ Валентина Терешкова, մարտի 6, 1937(1937-03-06)[5][6][7][…], Բոլշոե Մասլեննիկովո, Q16718867?, Տուտաևսկի շրջան, Յարոսլավլի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), սովետական տիեզերագնաց, աշխարհի առաջին կին տիեզերագնացը։

Արագ փաստեր

[8] Իր առաջին թռիչքը կատարել է 1963 թ. հունիսի 16-ին Վոստոկ-6 տիեզերանավով՝ տիեզերքում մնալով մոտ 3 օր։

Remove ads

Մանկություն և պատանեկություն

Վալենտինա Տերեշկովան ծնվել է այժմ գոյություն չունեցող Բոլշոյե Մասլենիկովո գյուղում, Յարոսլավլի մարզի Տուտաև քաղաքի մոտակայքում Բելառուսից եկվորի ընտանիքում։ Հայրը՝ Վլադիմիր Տերեշկովը (1912-1940), ծագումով Բելինիչսկի համայնքի Վիյլովո գյուղից, տրակտորավար էր։ 1939 թ. զորակոչվել է Կարմիր բանակ, զոհվել է ռուս-ֆիննական պատերազմում։ Մայրը՝ Ելենա Տերեշկովան (Կռուգլովա) (1913-1987), Դուբրովսկի համայնքի Երեմեշևինա գյուղից էր, տեքստիլ գործարանի աշխատող էր։ Ընտանիքի անդամներ էին նաև մեծ քույր՝ Լյուդմիլան և փոքր եղբայր՝ Վլադիմիրը[9]։ Հենց Տերեշկովայի պատմածներով՝ փոքր տարիքում խոսում էր բելառուսերեն[10]։

1945 թ. աղջիկը ընդունվում է Յարոսլավլի այժմ իր անունը կրող թիվ 32 դպրոց։ Ունենալով երաժշտական լավ լսողություն՝ ազատ ժամանակ սովորում էր դոմրա նվագել։ 1953 թ. ավարտել է յոթերորդ դասարանը։ Ընտանիքին օգնելու համար 1954 թ. Վալենտինան աշխատանքի է ընդունվել Յարոսլավլի կարեգործական գործարանում վուլկանիզացման-հավաքման ցեխում նախապատրաստական աշխատանք կատարելու համար, որտեղ կառավարել է անկյունագծային-կտրող մեքենան։ Միաժամանակ սովորել է երիտասարդ բանվորության դպրոցի երեկոյան դասընթացներում։ 1955 թ. ապրիլ ամսից աշխատել է «Կրասնի Պերեկոպ» տեխնիկական կտորեղենի կոմբինատում որպես դերձակ, որտեղ աշխատել են նաև իր մայրն ու մեծ քույրը[9]։ 1959 թ.-ից զբաղվել է պարաշյուտային սպորտով Յարոսլավի աերոակումբում (կատարել է 90 ցատկ)։ Շարունակել է աշխատանքը «Կրասնի Պերեկոպ» տեքստիլ կոմբինատում, 1955-1960 թթ. անցել է հեռակա ուսուցում թեթև արդյունաբերության տեխնիկական ուսումնարանում։ 1960 թ.-ի օգոստոսի 11-ից՝ «Կրասնի Պերեկոպ» կոմբինատի՝ Համամիութենական Լենինյան Կոմունիստական Երիտասարդական Միության կոմիտեի ազատ քարտուղար։

Remove ads

Սոցիալական գործունեություն

2011 թվականին նա ընտրվել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից Յարոսլավլի տարածաշրջանային ցուցակով։ Տերեշկովան Ելենա Միզուլինայի, Իրինա Յարովայայի և Անդրեյ Սկոչի հետ միասին[11][12][13] քրիստոնեական արժեքների պաշտպանության միջխմբակային պատգամավորական խմբի անդամ է. Այս պաշտոնում նա աջակցել է Ռուսաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելուն, ըստ որոնց՝ «ուղղափառությունը Ռուսաստանի ազգային և մշակութային ինքնության հիմքն է»։ 2011 թվականի դեկտեմբերի 21-ից Պետդումայի դաշնային կառուցվածքի և տեղական ինքնակառավարման կոմիտեի նախագահի տեղակալ։

Remove ads

Տիեզերագնացների շարքում

Առաջին մի քանի խորհրդային տիեզերագնացների հաջող թռիչքներից հետո Սերգեյ Կոռոլյովի մոտ միտք առաջացավ տիեզերք ուղարկել կին տիեզերագնացի[14]։ 1962 թ.-ի սկզբին սկսվեց հետևյալ չափանիշներն ունեցող հավակնորդների որոնումը՝ պարաշյուտիստ, մինչև 30 տարեկան, հասակը մինչև 170 սմ և քաշը մինչև 70կգ։ Հարյուրավոր թեկնածուներից հինգն ընտրվեցին՝ Ժաննա Յորկինա, Տատյանա Կուզնեցովա, Վալենտինա Պոնոմարյովա, Իրինա Սոլովյովա և Վալենտինա Տերեշկովա։

Տիեզերագնացների ջոկատ ընդունվելուց անմիջապես հետո Տերեշկովային մյուս աղջիկների հետ շարքայինի կոչումով կանչեցին զինվորական ծառայության։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads