Վալենտին Կատաև

From Wikipedia, the free encyclopedia

Վալենտին Կատաև
Remove ads

Վալենտին Պետրովիչ Կատաև (հունվարի 28, 1897(1897-01-28)[1][2][3][…], Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[4] - ապրիլի 12, 1986(1986-04-12)[5][6][7][…], Մոսկվա, ԽՍՀՄ[8]), ռուս խորհրդային գրող։ ԽՄԿԿ անդամ 1958 թվականից։ Հոկտեմբերյան հեղափոխության և 1918-1920 թվականների Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակից։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կատաև (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Վալենտին Կատաևռուս.՝ Валенти́н Ката́ев, Ծնվել է ...

«Պաշարված քաղաքում» (1922) և «Գրառումներ քաղաքացիական պատերազմից» (1924) պատմվածքներում ձևավորվել են Կատաևի ստեղծագործության հերոսական պաթոսը և երգիծանքը։ 1920-ական թվականներին սատիրական գործերի հիմնական թեման քաղքենիության դեմ պայքարն է («Վատնիչները», 1926, վիպակ)։ Սկսած 1930-ական թվականներից ստեղծագործության մեջ հնչել է հեղափոխական և հայրենասիրական թեման («Ժամանակ, առաջ», 1932, վեպ, «Ես՝ աշխատավոր ժողովրդի զավակս...», 1937, վիպակ, հայերեն հրտ. 1939, «Գնդի որդին», 1945, վիպակ, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1946, համանուն կինոնկար, 1946, հայերեն հրտ. 1947)։ Նրան համաշխարհային ճանաչում է բերել «Սպիտակին է տալիս առագաստը մենավոր» (1936, հայերեն հրտ. 1948) վիպակը՝ «Սև ծովի ալիքները» քառերգության առաջին մասը։ Հեղինակ է Լենինին նվիրված «Երկաթե դռնակ պատի մեջ» (1964) հրապարակախոսական, «Սուրբ ջրհոր» (1967), «Մոռացության խոտ» (1967), «Խորանարդիկ» (1969) քնարա-փիլիսոփայական և հուշագրական վիպակների։ 1955-1961 թվականներին եղել է «Յունոստ» («Юность») ամսագրի խմբագիրը։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։

Remove ads

Հայերեն հրատարակություններ

  • Ես, աշխատավոր ժողովրդի զավակս (վիպակ), Երևան «Հայպետհրատ», 1939, 173 էջ
  • Գնդի որդին (վիպակ), Երևան «Հայպետհրատ», 1947, 227 էջ
  • Յոթնաթերթիկ ծաղիկը (հեքիաթ), «Հայպետհրատ», 1946, 20 էջ
  • Սպիտակին է տալիս առագաստը մենավոր (վեպ), «Հայպետհրատ» 1948, 378 էջ

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads