Ուելսերեն
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ուելսերեն (կիմրերեն) (ինքնանվանում՝ Cymraeg) կամ ուելսերեն (ուելշերեն), հնդեվրոպական լեզվաընտանիքի կելտական լեզվախմբի լեզու։ Ուելսերեն խոսում են ընդհանուր առմամբ 580 000 մարդ։ Ուելսերեն խոսում են Ուելսում, Արգենտինայում, Անգլիայում, Միացյալ Նահանգներում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում[5]։
![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ուելսերենը չի մտնում աշխարհի տարածված լեզուների դասակարգման մեջ։

Ուելսերեն (Cymraeg կամ y Gymraeg , արտասանվում է Կաղապար:IPA-cy) կելտական լեզուների բրիտոնյան ճյուղի լեզուներից մեկը, որով խոսում են Ուելսի տեղաբնիկ ժողովրդի ներկայացուցիչները, ինչպես նաև որոշ մարդի Անգլիայում, և ոմանք Ի Վլադֆա-ում (ուելսյան կամ ուելսական գաղութ Արգենտինայի, Չոբուտ նահանգում)[6]։ Պատմականորեն այն հայտնի է անգլերենում որպես ՛՛բրիտանական լեզու կամ "the British tongue"[7], ՛՛կամբրյան կամ քամբրյան լեզու՝ "Cambrian"[8], ՛՛կամբրիկ՛՛ կամ ՛՛քեմբրյան՛՛ լեզու՝ "Cambric"[9] նաև՝ ՛՛կյումրիկ՛՛ կամ կյումրիյան լեզու՝ "Cymric"[10]։
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության 2011 թվականի մարդահամարի համաձայն՝ Ուելսում կան 3 միլիոն 100 հազար բնակիչներ։ Նրանցից 73%-ը, այսինքն՝ 2 միլիոն 200 հազարը չունեն Ուելսի լեզվով կամ ուելսերենով խոսելու հմտություններ։ Բնակչության 25%-ը այդ երկրից չէ։ Ուելսի 3-տարեկանից բարձր տարիքի տեղաբնիկներից միայն 19%-ն է, այսինքն 562 հազար մարդ, ովքեր ունակ են խոսելու ուելսերեն, իսկ նրանցից 77%-ը՝ ունակ են նաև կարդալու և գրելու ուելսերեն։ Այսպիսով բանավոր և գրավոր ուելսերենին տիրապետում է ուելսերից կամ ուելսցիներից 431 հազարը – այսինքն՝ Ուելսի ամբողջ բնակչության 15%-ը)[11]։ Սա կարող է համեմատվել 2001 թվականի մարդահամարի հետ, ըստ որի ուելսերեն խոսելու ունակ էր բնակչության 20,8%-ը, այսինքն՝ 582 հազար մարդ[12]։ 2004-2006 թվականներին անցկացված դիտումները ցույց են տվել, որ ուելսերեն խոսողների 57%-ը կամ 315 հազար մարդ իրենք իրենց հմուտ են համարել գրավոր ուելսերենում[13]։
Remove ads
Պատմություն

Ուելսերենը ծագում է մ. թ. 6-րդ դարում ընդհանուր բրիտոներենից, որը այժմ կենդանի լեզուների՝ ուելսերենի, բրետոներենի, կոռներենի, ինչպես նաև անհետացած կամ մեռած կումբրերենի ընդհանուր նախամայրն է։
Աշխարհագրական սփռումը



Ուելսերենը շարունակաբար խոսվել է Ուելսում ամբողջ գրանցված պատմության ընթացքում, բայց 1911 թվականին այն դարձավ փոքրամասնության լեզու, որը խոսվում էր բնակչության միայն 43,5%-ի կողմից[14]։ Թեպետ այս անկումը շարունակվեց հաջորդ տասնամյակներույ, այնուամենայնիվ, այդ լեզուն չմեռավ։ 21-րդ դարի սկզբներին ուելսերեն պոսողների թվաքանակը դարձյալ սկսեց աճել։ 2004 թվականին ի հայտ եակվ, որ Ուելսի բնակչության 21,7%-ը խոսում է ուելսերեն[15]։ Եթե համեմատելու լինենք 20,8%-ի հետ, որը արձանագրվել էր 2001 թվականի մարդահամարով և 18,5%-ի հետ, որն ի հայտ էր եկել 1991 թվականին, ապա վերընթացն ակնհայտ էր։ Սակայն 2011 թվականի մարդահամարը, այնուամենայնիվ, ցույց տվեց, որ տեղի է ունեցել փոքր-ինչ նվազում՝ ուելսերենով այդ թվականին խոսում էր 562 հազար մարդ կամ բնակչության 19%-ը[16]։ Մարդահամարը նաև ի հայտ բերեց "մեծ անկում" խոսողների թվում՝ ուելսերեն խոսող կենտրոնական շրջաններում, որտեղ ուելսախոսների թվաքանակը՝ առաջին անգամը լինելով, 50%-ից նվազեց. դրանք են Ցերեդիգոն՝ Ceredigion և Քարմաթենշայր՝ Carmarthenshire կոմսությունները[17]։
Remove ads
Պաշտոնական կարգավիճակ
Թեպետ ուելսերենը փոքրամասնության լեզու է, նրա նկատմամբ աջակցությունը 20-րդ դարի երկրորդ կեսին սկսեց աճել, միաժամանակ աճում էր նաև ՛՛՛Ուելսական ազգայնականների քաղաքական կուսակցությունը՛՛՛։
Ուելսերենի օգտագործումը Եվամիությունում
2008 թվականի նոյեմբերին, ուելսերենը առաջին անգամ օգտագործվել է Եվրամիության Նախարարների խորհրդի նիստի ժամանակ[18]։
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads