Վահագն Վարդևանյան
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Վահագն Վարդևանյան (դեկտեմբերի 27, 1966 Երևան - ապրիլի 21, 1994, Մարտակերտ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդևանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Remove ads
Կենսագրություն
Վահագն Վարդևանյանը ծնվել է 1966 թվականի դեկտեմբերի 27-ին Երևանում։ 1985-1987 թվականներին պարտադիր ժամկետային զինծառայություն է անցել խորհրդային բանակում։ 1989 թվականին ավարտել է պոլիտեխնիկական ինստիտուտը (այժմ՝ ԵՊՃՀ)։ 1989 թվականից մասնակցել է անընդհատ թեժացող պատերազմական գործողություններին։ 1993 թվականից Հայաստան բանակի ավագ լեյտենատ էր, ազատամարտիկներից կազմված կամավորական գրոհային ջոկատի հրամանատար։
1994 թվականի ապրիլի 21-ի գիշերը նա իր ջոկատի 38 անդամների հետ դիրքավորվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Կարմիրավան գյուղի մատույցներում։ Ջոկատը հայտնվում է շրջափակման վտանգի առաջ։ Վարդևանյանը և իր ջոկատի ևս 13 ազատամարտիկներ կրակն իրենց վրա են վերցնում՝ մյուսներին տալով նահանջի հրաման։
Շրջափակման մեջ հայտնված ջոկատի 13 ազատամարտիկների զոհվելուց հետո էլ վիրավոր հրամանատարը շարունակում է միայնակ մարտ վարել մինչև փամփուշտների վերջանալը։ Մերժելով գերի հանձնվելու հակառակորդի առաջարկը՝ իր մոտ եղած նռնակով պայթեցրել է իրեն և մոտեցող թշնամու 4 զինվորներին։
Թաղված է Երևանի Եռաբլուր պանթեոնում։ Հետմահու պարգևատրվել է Հայաստանի և Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով, իսկ Արցախի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանի 2006 թվականի մայիսի 8-ի հրամանագրով «ԼՂՀ պաշտպանության կազմակերպման գործում բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության և անձական արիության համար» հետմահու արժանացել է «Արցախի հերոս» Արցախի Հանրապետության բարձրագույն կոչմանը և «Ոսկե Արծիվ» շքանշանին[1]։ Նրա անունն է կրում Երևանի թիվ 173 դպրոցը[2], որտեղ տեղադրված է նրա կիսանդրին, բացված է փառքի սենյակ։
Remove ads
Ծանոթագրություններ
Գրականություն
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads