Վաչե Ա Մամիկոնյան

Մեծ Հայքի սպարապետ (310-338) From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Վաչե Մամիկոնյան (3-րդ դար - 335[1] կամ 338[2]), հայ նախարար, Մեծ Հայքի սպարապետ (310-338), Տուրուբերան աշխարհի Տարոն գավառի իշխանը, սպարապետ Արտավազդ Մամիկոնյանի որդին, սպարապետ Արտավազդ Մամիկոնյանի և Արտաշեն Մամիկոնյանի հայրը, Մամիկոնյանների նախարարական տոհմից[3][4]։

Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Տարոնի իշխան, մոտ 310 - 338 ...
Remove ads

Կենսագրություն

Մեծ Հայքի արքա Խոսրով Բ Կոտակի հրամանով բնաջնջել է միմյանց դեմ կռվող և երկրի ուժերը ջլատող նախարարական տոհմերին՝ Մանավազյաններին ու Որդունիներին։ Համախմբելով արքունի և նախարար, զորագնդերը՝ Վաչե Մամիկոնյանը նախ Արագածոտն գավառի Ցլու գլուխ լեռան վրա, ապա Օշականի մոտ տեղի ունեցած ճակատամարտերում ջախջախել է Հայոց գահի հավակնորդ Մազգթաց թագավոր Սանեսան Արշակունուն և գլխատել նրան։ Խոսրով Բ Կոտակը այդ հաղթանակի համար Վաչե Մամիկոնյանին շնորհել է նոր կալվածներ (Զանջանակի ակունքները, Զրբաշխիքը և Ցլու գլուխը)։ 337 թվականին Վաչե Մամիկոնյանը Առեստ ավանի (Վանա լճի հյուսիսարևելյան ափին) մոտ պարտության է մատնել Հայաստան ներխուժած պարսկական զորքերին, ձերբակալել և մահապատժի ենթարկել թշնամուն միացած Բզնունյաց նախարար Դատաբեին։ Այնուհետև հայոց բանակը պահել է Պարսկաստանին սահմանամերձ շրջաններում և դիմակայել նրա նոր հարձակումները։ Զոհվել է Պարսից Շապուհ 2-րդ արքայի խոշոր բանակի դեմ մղած ճակատամարտերից մեկում։ Սպարապետությունը ժառանգել է մանկահասակ որդին՝ Արտավազդը, որին խնամակալներ են կարգվել Մամիկոնյան տան փեսաներ Արշավիր Կամսարականը և Անդովկ Սյունին։

Remove ads

Ընտանիքը

Վաչե Մամիկոնյանի կնոջ անունն անհայտ է։ Ունեցել է 4 զավակ․

  • Արտավազդ Մամիկոնյան, հայոց սպարապետ (338-350)
  • Արտաշեն Մամիկոնյան, հայ նախարար
  • անհայտ անունով աղջիկ, Անդովկ Սյունու կինը
  • անհայտ անունով աղջիկ, Արշավիր Կամսարականի կինը։

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads