Վասիլիի կղզու շրջան (Սանկտ Պետերբուրգ)
բնակավայր Ռուսաստանում From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Վասիլիի կղզու շրջան (ռուս.՝ Василеостровский район), Սանկտ Պետերբուրգ քաղաքի 4 կենտրոնական շրջաններից մեկը։
Remove ads
Աշխարհագրություն
Շրջանի տարածքի մեջ է մտնում 2 մեծ կղզի, որոնք բաժանված են Սմոլենկա գետով՝ Վասիլիի կղզին և Դեկաբրիստների կղզին, ինչպես նաև ոչ մեծ Սերնի կղզին։ Շրջանի ընդհանուր մակերեսը կազմում է 1.4 հզ հա է, որից 118 հա կանաչ տարածքներն են, 51 հա՝ գերեզմանները, հիմնականում՝ Սմոլենսկի, Ռումյանցևի, Օպոչինսկի և Շկիպերսկի այգիները, Դեկաբրիստների այգին, 2 ոչ մեծ զբոսայգի։ Շրջանի ճանապարհների ընդհանուր երկարությունը 90 կմ է։ Ավտոճանապարհային ծածկույթը 198 հա է։
Remove ads
Պատմություն
Վասիլիի կղզու շրջանը 1917 թվականի մարտ-մայիս ամիսներին Պետրոգրադում ձևավորված առաջին 15 շրջաններից մեկն էր։
1936 թվականի ապրիլի 9-ին շրջանից դուրս եկավ Սվերդլովսկի շրջանը։
1961 թվականի հունիսի 1-ին Սվրդլովսկի շրջանը կրկին միացվեց Վասիլիի կղզու շրջանին[3]։
Քաղաքային օկրուգներ
- Սանկ Պետերբուրգի 7-րդ քաղաքային օկրուգ
- Վասիլիի
- Գավան
- Մորսկոյ
- Դեկաբրիստների կղզի
Բնակչություն
Շրջանի բնակչությունը, ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 203 181 մարդ[4]։ Ըստ 2002 թվականի տվյալների՝ արդյունաբերության մեջ զբաղված է բնակչության մոտ 1/4-ը (25%)։ Երեխաները և պատանիները կազմում են 16%, աշխատունակ բնակչությունը՝ 58%, թոշակառուները՝ 26%։ Խտությունը կազմում է 11 260 մարդ/մ³։ Այս ցուցանիշով Վասիլիի կղզու շրջանը Ռուսաստանում առաջիններից է։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads