գրող From Wikipedia, the free encyclopedia
Վարդգես Համազասպի Պետրոսյան (օգոստոսի 9, 1932[1], Աշտարակ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - ապրիլի 15, 1994, Երևան, Հայաստան), հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, հասարակական գործիչ։ Հայաստանի լենինյան կոմերիտմիության դափնեկիր (1969): Հայկական ԽՍՀ 1979 թվականի պետական մրցանակի դափնեկիր «Հայկական էսքիզներ» վիպակ-էսսեի և «Վերջին ուսուցիչը» վիպակի համար։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1959 թվականից։
Վարդգես Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 9, 1932[1] |
Ծննդավայր | Աշտարակ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Վախճանվել է | ապրիլի 15, 1994 (61 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | արձակագիր, հրապարակախոս և հասարակական գործիչ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1954)[1] |
Ուշագրավ աշխատանքներ | Ապրած և չապրած տարիներ, Վերջին ուսուցիչը, Հայկական էսքիզներ, Մենավոր ընկուզենի, Կրակե շապիկ և Կրակե շապիկ |
Անդամակցություն | ՀԳՄ[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Աշխատավայր | Սովետական Հայաստան[1], Ավանգարդ[1], Պիոներ կանչ[1], Գարուն[1] և ՀԳՄ[1] |
Պարգևներ | |
Վարդգես Պետրոսյան Վիքիքաղվածքում | |
Վարդգես Պետրոսյան Վիքիդարանում | |
Vardges Petrosyan Վիքիպահեստում |
Վարդգես Պետրոսյանը ծնվել է 1932 թվականի օգոստոսի 9-ին Աշտարակում։ ՍՄԿԿ անդամ է 1952 թվականից։ 1954 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ 1954-1955 թվականներին աշխատել է Նոր Բայազետի (այժմ՝ Գավառ) շրջանային թերթում որպես պատասխանատու քարտուղար, 1955-1957 թվականներին՝ «Սովետական Հայաստան» օրաթերթում որպես գրական աշխատող, 1957-1961 թվականներին՝ «Ավանգարդ» թերթում որպես պատասխանատու քարտուղար, ապա խմբագրի տեղակալ։ 1961-1966 թվականներին եղել է «Պիոներ կանչ» թերթի խմբագիրը, 1967-1975 թվականներին՝ «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիրը։ 1975-1981 թվականներին՝ ՀԳՄ վարչության առաջին քարտուղար, 1981-1988 թվականներին՝ նախագահ, 1988-1994 թվականներին՝ Հայաստանի մշակույթի ֆոնդի նախագահ, 1994 թվականին՝ «Երկիր Նաիրի» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր։
1994 թվականի ապրիլի 15-ին Վարդգես Պետրոսյանը սպանվել է իր տան շքամուտքում[2]։
2000 թվականին Երևանի թիվ 51 դպրոցը անվանակոչվել է Վարդգես Պետրոսյանի անունով։ Գրողի հարթաքանդակի հանդիսավոր բացումը կատարվել է 2006 թվականին (քանդակագործ՝ Էդուարդ Շախիկյան)։
Վարդգես Պետրոսյանը գրականություն է մտել բանաստեղծություններով։ Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1947 թվականին՝ «Պիոներ կանչ» թերթում, իսկ 1958 թվականին հրատարակել է «Բալլադ մարդու մասին» ժողովածուն։ Այնուհետև անցել է արձակի, գրել «Նամակներ մանկության կայարաններից» պատմվածաշարը, «Ապրած և չապրած տարիներ» (1970), «Վերջին ուսուցիչը» (1980) վիպակները և այլ գործեր։ Սովետական Հայաստանի և սփյուռքահայության կյանքի ու պատմության իմաստավորման տեսանկյունից է գրված «Հայկական էսքիզներ» (1969, 1982) էսսեն։
Վարդգես Պետրոսյանի ստեղծագործությունների մեծ մասը նվիրված է երիտասարդության հոգեբանության բացահայտմանը («Քաղաքի կիսաբաց լուսամուտները» (1964), «Դեղատուն «Անի» (1973) և այլն)։ Հայաստանի լեռնային գյուղերի ճակատագրին և արդիական խնդիրներին է նվիրված «Մենավոր ընկուզենի» (1981) վեպը (կինոնկար՝ 1986, Հայֆիլմ)։ Հեղինակի հրապարակախոսական, ուղեգրական, գրաքննադատական նյութերն ի մի են բերված «Հավասարում բազմաթիվ անհայտներով» (1977) գրքում։ Հայոց ցեղասպանության մասին է նրա «Կրակե շապիկ» վեպը։ Բեմադրվել է Վարդգես Պետրոսյանի «Ծանր է Հիպոկրատի գլխարկը» (1975) թատերգությունը, բեմականացվել են «Վերջին ուսուցիչը» (1979), «Հայկական էսքիզներ» (1980), «Ապրած և չապրած տարիներ» (1982) գործերը։ Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոնը 1985 թվականին բեմադրել է նրա «Համր լեռան ճիչը» դրաման։
Նրա ստեղծագործությունները թարգմանվել են նաև լատիշերեն, բուլղարերեն, սերբախորվաթերեն, չեխերեն, անգլերեն, ուկրաիներեն, վրացերեն, ղրղզերեն, հունգարերեն և աշխարհի այլ լեզուներով։ Հայաստանի լենինյան կոմերիտմիության դափնեկիր (1969), ՀԽՍՀ պետական մրցանակ (1979)։ ՀԿԿ Կենտկոմի անդամ էր 1966 թվականից։ ՀԽՍՀ IX-X գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։ Պարգևատրվել է Լենինի (1984), Հոկտեմբերյան հեղափոխության (1982) և «Պատվո նշան» շքանշաններով[3]։
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.