Վեզիր
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Վեզիր (արաբերեն وزير, «նախարար»[1], պահլավերեն vih’r, վճռող), մուսուլմանական պետություններում նախարարի և բարձրաստիճան պաշտոնյաների տիտղոս, քաղաքական և ռազմական վարչության գլուխը։

Վեզիր բառը ծագում է պահլավերեն վիչիր (վճի՞ռ) բառից, որ նշանակում է «անձ, որը որոշում է»։ Օրինակ, Օսմանյան կայսրությունում վեզիրը վարչության ղեկավարն էր, հրապարակում էր սուլթանի հրամանագրերը, ստորագրում հաշտության պայմանագրեր։
Իսլամադավան երկրների մեծ մասում զինվորական և քաղաքացիական բարձրագույն աստիճանավորներին տրվող տիտղոս։
Remove ads
Օսմանյան կայսրությունում
Օսմանյան կայսրությունում վեզիրի տիտղոս ստանում էին բարձրաստիճան պալատականներն ու նահանգապետները։ Մեծ վեզիրը (վեզիրի ազամ կամ սադրազամ) երկրի փաստացի ղեկավարն էր, պատերազմի ժամանակ համարվում էր բանակի գերագույն հրամանատարը, տնօրինում էր երկրի ֆինանսական և դատական գործերը, սուլթանի անունից հրապարակում հրովարտակներ, կնքում դաշնագրեր։
1876 թվականի թուրքական սահմանադրությամբ մեծ վեզիրը գլխավորում էր մինիստրների խորհուրդը։
Վեզիրի պաշտոնը Թուրքիայում վերացավ 1922 թվականին՝ հանրապետության հաստատումով[2]։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads