Վիգգո Մորտենսեն

ամերիկացի դերասան From Wikipedia, the free encyclopedia

Վիգգո Մորտենսեն
Remove ads

Վիգգո Մորտենսեն (անգլ.՝ Viggo Mortensen (հոկտեմբերի 20, 1958(1958-10-20)[1][2][3][…], Watertown, Նյու Յորք, ԱՄՆ[4]), դանիա-ամերիկացի դերասան, պրոդյուսեր, գրող, երաժիշտ, լուսանկարիչ և նկարիչ։ Օսկարի և «BAFTA»-յի եռակի թեկնածու է և «Ոսկե գլոբուս»-ի՝ քառակի թեկնածու։

Մորտենսենի նորամուտը կինոարվեստում սկսվել է «Վկա» ֆիլմով (1985), որից հետո հայտնվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Փախչող հնդկացին» (1991), «Կառլիտոյի ուղին» (1993), «Բոսորագույն հոսանք» (1995), «Ցերեկային լույս» (1996), «Տիկնոջ դիմանկարը» (1996), «Զինվոր Ջեյնը» (1997), «Կատարյալ սպանություն» (1998), «Զբոսանք լուսնի վրա» (1999) և «28 օր» (2000).

«Մատանիների տիրակալը» ֆիլմում Արագոնի դերը համաշխարհային ճանաչում բերեց Մորտենսենին։ 2005 թվականին քննադատները նրան գովաբանեցին Դևիդ Քրոնենբերգի «Արդարացված դաժանություն» ֆիլմում դերակատարման համար։ Քրոնենբերգի մեկ այլ ֆիլմում՝ «Eastern Promises», առաջադրվել է Օսկարի՝ «Լավագույն դերասան» անվանակարգում։ 2016 թվականին «Կապիտան Ֆանտաստիկ» ֆիլմում գլխավոր դերակատարման համար ևս առաջադրվել է Օսկարի։ 2019 թվականի հունվարին կրկին առաջադրվել է Օսկարի՝ «Լավագույն դերասան» անվանակարգում («Կանաչ գիրք» ֆիլմ)[11]։

Մորտենսենը հայտնի է նաև որպես նկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ և երաժիշտ։ 2002 թվականին հիմնել է «Perceval Press» հրատարակչական ընկերությունը, որը հրատարակում է սկսնակ նկարիչների և հեղինակների աշխատանքները։

Remove ads

Կենսագրություն

Մորտենսենը ծնվել է դանիացու և ամերիկացու ընտանիքում։ Մեծացել է Արգենտինայում և Վենեսուելայում ու այդ պատճառով էլ նա տիրապետում է իսպաներենին։

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads