Վիմագրություն

From Wikipedia, the free encyclopedia

Վիմագրություն
Remove ads

Վիմագրություն (քար, արձան և գրություն բառերից, որի տարբերակն է՝ արձանագրություն)։ Նեղ իմաստով նշանակում է քարի վրա փորագրված գրություն, սակայն գործածության ընթացքում իմաստն ընդլայնվել է՝ ընդգրկելով նաև իրերի, առարկաների, պատերի վրա փորագրված հիշատակության ու մակագրության նմուշները։ Գրանյութի առանձնահատկության պատճառով վիմագիրները համառոտել են հաղորդելիքը և քանդակել հիմնականում եզակի օրինակով։ Վիմագիրները բազմաբնույթ են (քաղաքական, ռազմական, շինական, օրենսդրական, տնտեսական, առևտրական, կենսագրական և այլն) և առաջնակարգ նշանակություն ունեն այս կամ այն ժամանակաշրջանի համակողմ անի ուսումնասիրման համար։ Դրանց հետազոտությամբ զբաղվում է վիմագիտությունը։ Վիմագրությունն առավելապես տարածված է եղել Հին Եգիպտոսում, Միջագետքում, Հնդկաստանում, Իրանում, Հին Հունաստանում, Հռոմում, Հայաստանում և այլուր։ Հնագույնները մ.թ.ա. 5–3-րդ հազարամյակից են։

Thumb
Հայերեն արձանագրություն Երուսաղեմի հին թաղամասում (մ.թ. VI դար)
Thumb
Ծռվիզի մատուռի արձանագրություններից
Remove ads

Վիմագրությունը Հայաստանում

Հայաստանը վիմագրություններով հարուստ մշակութային միջավայր է. այստեղ հայտնաբերված ամենահին վիմագրությունները մ.թ.ա. 12–6-րդ դարերից են (աքքադական և ուրարտական), որոնց փոխարինել են արամեերեն, հունարեն, պահլավերեն, լատիներեն արձանագրությունները։

Հայկական վիմագրության անդրանիկ նմուշներն ստեղծվել են մեսրոպյան գրերի գյուտից հետո (5-րդ դար, Տեկոր, Երուսաղեմ)։ Պատկառելի թիվ են կազմում 7-րդ դարի շինական արձանագրությունները (Բագավան, Բագարան, Մրեն, Նախճավան, Արուճ, Եղվարդ, Ավան, Մցխեթ և այլն)։ Հայոց մեծ թվականը առաջին անգամ գործածվել է Բագավանի 639 թվականի վիմագրում՝ Հայոց ՁԸ թվականին (88+551)։ Հայկական վիմագրությանը բնորոշ է թվագրման ստուգությունը (այստեղ անվերապահ է Մովսես Խորենացու ազդեցությունը), բազմաքանակությունը։ Վերջինս հետևանք է քաղաքական անկայունության, երբ դժվար էր ապահովել վավերագրերի, վճիռների, նվիրատվությունների, հարկային սահմանումների և այլ պայմանավորվածությունների պահպանումը արքունական, կաթողիկոսական կամ իշխանական դիվաններում։ Սրբատաշ քարակերտ պաշտամունքային կառույցների պատերը երաշխավորել են, որպես ուխտատեղի, վավերագրերի պահպանման տևականություն և անվերապահ կատարում։ Իբրև անփոխարինելի աղբյուր՝ վիմագրությունները պատմական շարադրանքում օգտագործել են Մովսես Խորենացին, Սեբեոսը, Ստեփանոս արք. Օրբելյանը, Առաքել Դավրիժեցին, Զաքարիա Քանաքեռցին և այլք։

18-րդ դարից սկսվել և 19-րդ դարի կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցու հորդորով լայն ծավալներ է ստացել վիմագրերի հավաքման և հրատարակման գործը։ Հազարավոր արձանագրություններ են ընդօրինակել և հրապարակել Հովհ. Շահխաթունյանցը, Հ. Շնողեցին, Ս. Ջալալյանցը, Մ.Բրոսսեն, Ն. Սարգսյանը, Ղ. Ալիշանը, Ա. Մխիթարյանը և այլք։ Սակայն կազմված անդրանիկ ժողովածուն Կ. Կոստանյանցի «Վիմական տարեգիրն» է (1913)՝ ակադեմիկոս Նիկողայոս Մառի գիտ. խմբագրությամբ։ Հայ վիմագրության հավաքման ու վերլուծության մարզում բացառիկ է ակադեմիկոս Հովսեփ Օրբելու վաստակը։ Նրա գործը շարունակել են հնագետ-վիմագրագետներ Ս. Բարխուդարյանը, Կ. Ղաֆադարյանը, Ա. Քալանթարը և հայագետ Ս. Ավագյանը։ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը հրատարակում է «Դիվան հայ վիմագրության» մատենաշարը (պր. I–VIII, 1960–99)։ Մեծարժեք են Պ. Մուրադյանի, Գ. Գրիգորյանի, Ս. Սաղումյանի, Գ. Սարգսյանի և այլոց հրատարակությունները[1]։

Remove ads

Ծանոթագրություններ

Գրականություն

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads