Վլադիկ Ներսեսյանց
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Վլադիկ Սմբատի Ներսեսյանց (ռուս.՝ Владик Сумбатович Нерсесянц, հոկտեմբերի 2, 1938[1], Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - հուլիսի 21, 2005, Մոսկվա, Ռուսաստան), ռուսաստանյան գիտնական-իրավաբան, իրավունքի փիլիսոփայության, քաղաքական և իրավական ուսմունքների մասնագետ։ Իրավունքի փիլիսոփայության, պետության և իրավունքի տեսության, քաղաքական և իրավական ուսմունքների մեծալուրջ աշխատությունների հեղինակ, պետության և իրավունքի տեսության լիբերտար-իրավաբանական բնօրինակ փիլիսոփա-իրավական կոնցեպցիայի մշակող։ Եղել է Սոցիալական և իրավական փիլիսոփայության միջազգային ասոցիացիայի ռուսաստանյան բաժնի նախագահ, «Փիլիսոփայական ժառանգություն» սերիայի խմբագրական կոլեգիայի անդամ, Նոր փիլիսոփայական հանրագիտարանի հեղինակակից։
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ ԳԱ ակադեմիկոս (2000 թվականից)։
Remove ads
Կենսագրություն
Վլադիկ Ներսեսյանցը ծնվել է 1938 թվականի հոկտեմբերի 2-ին Ստեփանակերտում (ԽՍՀՄ)։ Հայրը՝ Սմբատ Մելիքսեթի Ներսեսյանը ձերբակալվել է 1941 թվականին և 1942 թվականին մահացել է (ենթադրաբար, գնդակահարվել է), ինչը իր հետքն է թողել խորհրդային իրավունքի նկատմամբ Վլադիկ Ներսեսյանցի վերաբերմունքին։ Հետագայում հայրը հետմահու արդարացվել է[2]։
Երկեր
- Հեգել, Ե., 1986:
- Սոկրատես, Երևան, 1989։
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads